«Jamaz.info և Miq.az կայքերի խմբագիրները կալանավորվել են». Տաթևիկ Հայրապետյան
![]() 313 Հինգշաբթի, 28 հուլիսի, 2022 թ., 16:42 ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի գրառումը. «Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել հետևյալ բովանդակությամբ. «Վերջին օրերին սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են տեղեկատվություն՝ ադրբեջանական բանակի համբավը խաթարելու, քաղաքացիների շրջանում արհեստական իրարանցում ստեղծելու, ինչպես նաև պետության պաշտպանունակության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները խափանելու նպատակով: Հասարակական-քաղաքական կայունության, մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների խախտմանն ուղղված դեպքերը կանխելու համար Գլխավոր դատախազություն են հրավիրվել այնպիսի գործողություններ թույլ տված անձինք»: Նշեմ, որ դրանց շարքում են «jamaz.info» կայքի գլխավոր խմբագիրը, «miq.az» կայքի խմբագիրը և որոշ ակտիվ օգտատերեր, որոնցից մեկը՝ Թոֆիգ Շահմուրադովը, մեկ ամսով կալանավորվել է: Առաջին հայացքից ոչ այնքան կարևոր այս տեղեկատվությունը գալիս է փաստելու, թե ինչ հետևողական են մեր հակառակորդ հարևանները բանակի հանդեպ որևէ տեղեկատվության տարածման նկատմամբ: Ավելին, նրանք փակում են բանակի մասին որևէ տեղեկատվության տարածման այլընտրանքային հնարավոր աղբյուրները: Ստուգեցի որոշ օգտատերերի գրառումներ, մասնավորապես արդեն կալանավորված անձի ՖԲ էջը: Վերջինս գերազանցապես տարածում է պաշտոնական տեղեկատվություն, տեղ-տեղ խոսում է որոշ գեներալների կոռումպացվածության մասին, որևէ թթու խոսք չկա Իլհամ Ալիևի հասցեին, առնվազն ես դա չեմ նկատել: Բայց անգամ այդ պարագայում անձը կալանավորվել է իր գործունեության համար: Սա, իհարկե, ադրբեջանական բռնապետական վարչակարգի դեպքում սովորական երևույթ է: Այդուհանդերձ, մի պահ հայացք նետելով մեզ մոտ բանակի մասին տարածվող լուրերին, հասկացա, որ շատ լավ կլիներ, եթե գրողները, ընդ որում՝ առաջին հերթին՝ պաշտոնական աղբյուրները գիտակցեին բանակի համբավի կարևորությունը: Խոսքը իրականությունը թաքցնելու մասին չէ, այլ ամեն բառ ու լուր կշռադատելու, երբեմն մեր հակառակորդի աչքով նայելու անհրաժեշտության մասին: Եթե շատերը գիտակցեին, որ բանակի կամ զինվորականության մասին իրենց ասածները կարող են դառնալ զենք ադրբեջանական քարոզչամեքենայի ձեռքին, գոնե մի քիչ երկար կմտածեին խոսելուց առաջ»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
