Եվրոպացիների վերջին փորձը՝ փրկելու Իրանի հետ միջուկային համաձայնագիրը. #FinancialTimes

ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ներկայացրել է միջուկային համաձայնագրի նոր վերջնական տեքստը, որը պետք է ստորագրվի Իրանի և ԱՄՆ-ի կողմից։ Այս մասին դիվանագետը հայտարարել է անձամբ՝ Financial Times-ի իր սյունակում։
«Այս տեքստը համաձայնագրի լավագույն հնարավոր տարբերակն է, որը ես՝ որպես միջնորդ, տեսնում եմ այս պահին։ Սա կատարյալ համաձայնություն չէ, բայց այն ներառում է ամենակարևոր բաղադրիչներն ու փոխզիջումները բոլոր կողմերի համար, որոնք այդքան շատ աշխատեցին դրանք ձեռք բերելու համար»,- գրել է նա։
Եվրոպական կողմը պայմանագրի տեքստը դիվանագիտական ուղիներով ուղարկել է Իրան և ԱՄՆ։
Ժամեր անց Իրանի գլխավոր բանակցող Ալի Բաղերի Կանին «Թվիթեր»-ում գրեց, որ իրենք ունեն հակաառաջարկ, որը շուտով կհրապարակեն: Այս հայտարարությունը կրկին հույս ներշնչեց ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների վերսկսման համար։ Սպիտակ տունը հայտնել է, որ ուսումնասիրում է նոր պայմանագրի նախագիծը: Ավելի վաղ ամերիկացի ներկայացուցիչները հայտարարել էին, որ այլևս չեն հավատում, որ բանակցությունները հաջողությամբ կանցնեն, և պատրաստվում են մեծացնել պատժամիջոցների ճնշումը։ Մասնավորապես, Սպիտակ տան Մերձավոր Արևելքի համակարգող Բրեթ Մաքգուրքը հայտարարել է, որ մոտ ապագայում Իրանի հետ 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերսկսումը «շատ քիչ հավանական է»:
Ինչպես նախկինում, Ժոզեպ Բորելը գրել էր՝ հիմա որոշելու ժամանակն է։ Կողմերը կամ պայմանագիրը ստորագրում են, կամ ոչ։ Փորձագետները կարծում են, որ սա եվրոպացիների վերջին փորձն է՝ փրկելու բանակցությունները և շահելու իրենց անհրաժեշտ փոխզիջման կողմերին։ Դա կօգնի կայունացնելու Մերձավոր Արևելքը և իրանական նավթը դուրս բերելու եվրոպական շուկա։

«Նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
3720:24
«Արցախցիները Ադրբեջանից վաղ թե ուշ ստանալու են փոխհատուցում». Արա Ղազարյան (տեսանյութ)
6719:36
«Այս միջադեպն ինձ հիշեցրեց ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դիրքորոշումը»․ Արա Ղազարյան (տեսանյութ)
6119:18
«Հայրենի «հիբրիդագետները» նույն էնտուզիազմով չեն խոսում Ադրբեջանի կողմից վարվող նարատիվային պատերազմի մասին»․ Արա Պողոսյան
6617:48
«Աշխարհում և մեր երկրում «բռնոցի-պպզոցի» խաղն են խաղում»․ Մարգարիտ Եսայան
7617:24
«Այնպես արեք, որ փողոց իջնելու երես ունենաք»․ Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
9217:06
ԴՕԿ կուսակցության ակցիան՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց
7416:54
«Իրավիճակի երկարաժամկետ կարգավորման և կայուն խաղաղության հիմքեր դեռ չկան»․ Արտակ Զաքարյան
7316:42