«Ադրբեջանն առաջիկայում անցակետ կտեղակայի դեպի Բերձոր, Աղավնո, Սուս գնացող հատվածում». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը. «Արցախում անվտանգության խորհրդի նիստ է գումարվել, որի շրջանակներում քննարկվել է Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքի հարցը։
«Ադրբեջանական կողմը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել առաջիկայում երթևեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ»,- նշված է նիստի վերաբերյալ հաղորդագրությունում։
Պարզ, մատչելի լեզվով ասած, Ադրբեջանը առաջիկայում անցակետ կտեղակայի դեպի Բերձոր, Աղավնո, Սուս գնացող հատվածում և Հայաստանից Արցախ շարժը կկազմակերպվի ԱՆԱՎԱՐՏ ճանապարհով։
Հիշեցնեմ, որ արդեն տևական ժամանակ է Ադրբեջանը Լաչինի միջանցքին զուգահեռ նոր՝ 32 կմ-ոց ճանապարհ է կառուցում, որը պետք է սկիզբ առնի ՀՀ Կոռնիձոր գյուղից ու շարունակվի դեպի Շուշիի շրջանի Մեծ շեն, Հինշեն գյուղեր՝ շրջանցելով Բերձոր քաղաքը, Սուս և Աղավնո գյուղերը։
Այս պահին ճանապարհի քիչ հատված է ասֆալտապատված, այսինքն՝ Ադրբեջանը շարժը ուղղորդում է գրունտային՝ անավարտ ճանապարհով։
Ի դեպ, դեպի Կոռնիձոր գնացող հատվածում, որտեղ մոտ 7 կմ հատված զրոյից պետք է ՀՀ կառավարությունը ճանապարհ կառուցի, աշխատանքներ դեռ չեն սկսել, ինչը իրավիճակը նաև այդ առումով է բարդացնում։
Հերթական անգամ Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները և շանտաժի միջոցով փորձում է հասնել իր հերթական հավակնության բավարարմանը։
Իսկ Հայաստանի իշխանությունն իր դերի մեջ է՝ դիտորդի և գլխով անողի, ով վաղուց համակերպվել է և հանրությանը նախապատրաստել է չդադարող զիջումների»։

«Կարևոր է, որ մեր հասարակությունը քաղաքական պրոցեսների գնահատման հարցում առանցքային ելակետ դարձնի տնտեսությունը». Հակոբ Բադալյան
2914:00
«Սա իմ Հայաստանն է». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
4213:36
«Ինձ համար շատ կարևոր, հոգևոր ընկալումով, ապրումով ժամ և օր է այսօր». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
3913:06
ԱՄԷ-ն արգելել է 15 տարեկանից փոքր երեխաների կողմից սոցիալական ցանցերի օգտագործումը
6312:45
Բագրատ Սրբազանը Մայր Տաճարում պատարագի է մասնակցում (տեսանյութ)
4812:06
«21-րդ դարն է, սակայն նորից գյուղացու ապրուստը երկնքի ծերից է կախված». Ոսկան Սարգսյան
6812:00
«Պետք է պարզել, թե ինչո՞ւ նորմալ չեն աշխատում հակակարկտային կայանները». Նաիրի Հոխիկյան
6411:24
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ղրիմում և Կրասնոդարի երկրամասում կան զոհեր ևև վիրավորներ (տեսանյութ)
22110:51