«Պարզ է չէ՞, որ նման բան գրվել է հատուկ հանձնարարությամբ». Վահան Հովհաննիսյան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սպասեցի մինչև արսեն թորոսյանի շուրջ աղմուկը մարի նոր գրեմ:
Օրեր առաջ մի հրապարակում էի կատարել՝ պետության կողմից հասարակության մոլորեցման գիտական հնարքների, տեխնոլոգիաների մասին:
թորոսյանի արտաբերածն այդ տեխնոլոգիաների կիրառման դասական, դասագրքային օրինակ է: Չեք կարծում չէ՞, որ թորոսյանը մի առավոտ վեր կացավ, մտածեց-մտածեց ու հանկարծ որոշեց նման բան գրել: Պարզ է չէ՞, որ նման բան գրվել է հատուկ հանձնարարությամբ և հատկապես այն օրը, երբ անհրաժեշտ էր հասարակության ուշադրությունը շեղել ինչ-որ կարևոր գործընթացներից: Ես քաղաքագետ չեմ, բայց լրահոսի մակերեսային ուսումնասիրումը ենթադրում է, որ այդպիսի իրադարձություն է վերջին օրերի սահմանային լարվածությունն ու Արցախից զորքերի դուրսբերումը, (չի բացառվում, որ այլ՝ առավել խորը պրոցես կա, որը տեսանելի չէ):
Էնպես որ, հաջորդ անգամ, երբ դրա նման մեկը նմանօրինակ մի բան երկնի, ոչ թե բարկացած ստատուսներ հնարեք, թե ԻՆՉՊԵՍ կարելի է նման բան գրել, այլ Ձեզ հարց տվեք, թե ԻՆՉՈՒ է այդ աղբը հենց այդ ժամանակ գրել: Այսինքն՝ կարևորը ճիշտ հարցադրումն է: Հենց այդ հարցը տաք ու պատասխանը ստանաք ամեն ինչ իր տեղը կընկնի:
Մի բան ևս հիշեք. ինչքան շատ եք սևեռվում գրածի բովանդակության վրա՝ բարկանում, քննադատում, ստատուսներ գրում, այդքան շատ է թորոսյանի սենսեյը հասնում իր նպատակին»:

«Ալմաթիի հռչակագիրն առանց վերապահումների ընդունելը դիվանագիտական անփութություն է»․ Թաթուլ Հակոբյան
2603:06
«ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ձևավորվում են հավակնություններ»․ Արա Պողոսյան
5002:06
«Քանի դեռ Ալիևը մաքսիմումը չի ստացել Նիկոլ Անհողից, այստեսակ հանդիպումներն ուղղակի խաբելու համար են»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
7000:48
«ՏԻՄ ընտրություններում առաջադրվելը բանտի ուղեգիր է․ ընդդիմադիրները չեն համարձակվում մասնակցել»․ Կարապետ Պողոսյան (տեսանյութ)
8000:18
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը և պայմանավորվածությունների իրականացմանը
7300:00
«Որոշ ընդդիմադիր ուժեր իրենց սև գործն արեցին․ նրանց հետ համախմբում չի լինելու»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
91Երեկ, 22:54
«Իշխանություններին ոչինչ ստիպել պետք չէ, իշխանություններին պետք է հեռացնել»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
90Երեկ, 22:36
«Բանակում չծառայելու և ոստիկանություն անցնելու հետևանքը լինելու է բանակի թվաքանակի կրճատումը»․ Միհրան Մախսուդյան
77Երեկ, 22:18