«Հասկանում ես, թե ինչու սրանք եկան իշխանության, ովքեր են տերերը». Սահակյանց

«Փաստացի՝ Արսեն Թորոսյանը հնչեցնում է ամբողջ ՔՊ-ի եւ Նիկոլի մանիֆեստը: Դու կարող ես կառավարության նիստում հայտարարություններ անել, ցույց տալ, իբր մտահոգ ես, Արցախի հարց կա-չկա, բայց կան մարդիկ, որ քո թիմում են, որոնք հայտարարում են այն դիրքորոշման մասին, որի համար դու այսօր եկել ես իշխանության», – «Հայելի» ակումբում ասաց մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը:
«Ի դեպ, 100 տարի առաջ այս օրը Յակով Մելքումովի կողմից սպանվեց Էնվեր Փաշան, փաստորեն Թորոսյանի աչքում Մելքումովը սխալ էր, դավաճան էր, Նժդեհը սխալ էր, բոլորը սխալ էին, ում խաթեր սրանք հնարավորություն ունեն ապրել այս երկրում, բարբաջել, խոսել, գալ իշխանության: Բոլոր այն մարդիկ, որոնք այդ ճանապարհը բացում էին ազգի առաջ, պարզվում է՝ սխալ են սրանց կարծիքով: Ամենասխալ բանը, սակայն, որ տեղի է ունեցել այս 30-40 տարվա ընթացքում այն է, որ սրանց ծնողները թույլ տվեցին, որ սրանք աշխարհ գան…
Այն ամենում, ինչ հայտարարեց Թորոսյանը, նույնիսկ հանցագործության մասին հաղորդում կա: Կարդալով կամ լսելով դրանց, դու հասկանում ես, թե ինչու սրանք եկան իշխանության, ովքեր են տերերը, ինչու եղավ պատերազմը եւ այլն»,- հավելեց Սահակյանցը:

«Snob»-ի տնօրեն Մարինա Գևորգյանը հայտնվել է «Ռուսաստանի 1000 լավագույն մենեջերներ»-ի ցանկում
1319:54
Ջավախահայերը Նիկոլ Փաշինյանից պահանջում են ներողություն խնդրել Աժ ամբիոնից
4819:36
Մեկնարկել է «Մտորումներ «Թրիփփ»-ի մասին» աշխատաժողովը (տեսանյութ)
3819:18
«Զավթողական ծրագրի քարոզիչները հայտարարում են, թե հայ հանրությունը պատրաստ չէ խաղաղության». Տաթևիկ Հայրապետյան
4319:00
«Եվրոպային կարտոֆիլի պակաս է սպառնում»․ #FT
12918:18
Մարտուն Գրիգորյանի կալանքը երկարաձգվեց երեք ամսով
6117:54
«Նիկոլին ապագայի համար պետք չեն կիրթ ու սեփական դատողությունն ունեցող քաղաքացիներ». Արմեն Հովասափյան
6617:42
Գառնահովիտի դպրոցի 49-ամյա տնօրենն ինքնասպան է եղել
9416:31