«Հարցում եմ ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ». Էդգար Ղազարյան
![]() 315 Երեքշաբթի, 09 օգոստոսի, 2022 թ., 16:36 ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետի աշխատակազմը պաշտոնապես հաստատել է Նիկոլ Փաշինյանի ստախոս, զազրախոս, դատարկախոս և սրբապիղծ լինելու փաստը 2022 թվականի հուլիսի 7-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հետևյալ․ «․․.Հայաստանում տարերային, կամ նույնիսկ, կարելի է ասել խուճապային տեմպերով ինչ-որ խաչեր են հայտնվում, անընդհատ, ուր գնում ես ինչ-որ, ընդ որում, մի տեղ պլասմասից, մի տեղ երկաթից, մի տեղ չգիտեմ՝ հին կահույքի կտորներից, մի տեղ շինարարության ավելցուկից և այն, և այլն․․․ Եվ ես հանձնարարական եմ տվել, որպեսզի տեղի ունեցող գործընթացը մենք ուսումնասիրենք և գնահատական տանք»։ Այդ կապակցությամբ ես 2022 թվականի հուլիսի 8-ին պաշտոնապես հարցում եմ ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ խնդրել եմ տրամադրել հետևյալ տեղեկությունները և նյութերը․ 1. ՀՀ տարածքում ո՞ր համայնքներում և հասցեներում են գտնվում պլասմասից, հին կահույքի կտորներից, շինարարության ավելցուկից պատրաստված խաչերը։ Խնդրում ենք տրամադրել դրանց ցանկը՝ նշելով թվարկված նյութերից պատվաստված լինելու վիճակը և հասցեները։ 2. ՀՀ պետական կառավարման ո՞ր մարմնին է ՀՀ վարչապետի կողմից տրվել հանձնարարական ուսումնասիրություններ և գնահատականներ տալու համար՝ նշելով այդ հանձնարարականի իրավական հիմքերը, կատարման պատասխանատուներին, ժամկետները։ Վարչապետի աշխատակազմում պաշտոնապես մուտքագրված գրավոր հարցումից անցել է մեկ ամսից ավել ժամանակ, սակայն մինչ օրս ես չեմ ստացել որևէ տեղեկատվություն դրա վերաբերյալ (օրենքով սահմանված է տեղեկատվության տրամադրման 5-օրյա, իսկ հատուկ դեպքերում՝ լրացուցիչ բացատրություններով՝ 30-օրյա ժամկետ)։ Սրանով կարել է եզրակացնել, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը պաշտոնապես հաստատել է, որ Նիկոլ Փաշինյանը, անարգելով քրիստոնեական կարևորագույն խորհրդանիշներից մեկը, ցուցաբերել է սրբապղծություն՝ հանդես գալով ստախոսությամբ, զազրախոսությամբ և դատարկախոսությամբ»։ Աղբյուրը` Էդգար Ղազարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
