«Էս մարդը մենակ խոսելուց ու խոստանալուց է լավ». Սևակ Հակոբյան
![]() 330 Հինգշաբթի, 11 օգոստոսի, 2022 թ., 15:48 Խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «04․12․2018թ․ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ խմելու ջուրը չի թանկանա մինչև 2024 թվականը։ 01․01․2022թ․ խմելու ջուրը թանկանում է 20 դրամով։ 01․01․2023թ․ խմելու ջուրը կթանկանա 9 դրամով։ Սկսում են արդարացումները․ եթե չթանկացնենք, ապա, այլապես․․․․ Բացի այն, որ տղամարդկային արժանիք է ասածն անելը, պետության ղեկավարը, եթե հատկապես տղամարդ է, շալվար է հագնում, խոսք է տալիս, որ այսինչ բանը այսպես է լինելու, ուրեմն՝ պետք է կաշվից դուրս գա ու էդպես անի։ Եթե խոստանում ես մի բան, հետո սկսում ես համոզել, թե ինչու եղավ հակառակը, ուրեմն՝ ոչ կոմպետենտ ես։ Եթե էս մարդն ընդամենը երկու տարվա կտրվածքով չի կարողանում ասածն անել, էլ ինչ ենք խոսում, թե բա՝ վերափոխման ռազմավարություն, չեմպիոն, 6 մլն բնակիչ, բանակցություններ թշնամու հետ, բարեկամների ձեռք բերում․․․ Էս մարդը մենակ խոսելուց ու խոստանալուց է լավ։ Ժողովուրդը ժողովուրդ չէ, որ գնա կառավարության շենք, ականջից բռնի հանի դուրս, էն խոստումների ցուցակը փաթաթի ու մտցնի համապատասխան տեղը»: Աղբյուրը` Սևակ Հակոբյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
292Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
305Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
312Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
212Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
271Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
249Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
236Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
286Երեկ, 09:52
