«Որ րոպեին հասկանանք, որ հարկաքերությամբ բանի չենք հասնելու, կսկսենք զարգանալ»․ Սամսոն Գրիգորյան

«Կասեցում» շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թյուր կարծիք կա, թե Չինաստանի տնտեսական թռիչքում մեծ դեր են խաղացել ամերիկյան ներդրողները։ Իրականում ամերիկյան ներդրումները կազմել են ընդամենը 8%։ Առյուծի բաժինը՝ 70%, ձևավորվել է էթնիկ չինացիներից և Հոնկոնգից։
Հիմա մեր մասին, շա՞տ ենք խնդրելու, որ մեր սփյուռքը հոր խերու իր փողերը նվիրի մեզ։ Իսկ ինչո՞ւ, ինչի՞ համար, որ մի աստվածային արարքի համար։ Էն որ կարիքից ելնելով գնացի՞ն, նեղացած գնացի՞ն, թե՞ ռուսի և թուրքի հետ տված մեր խաղերի պատճառով կոտորածից փախան։ Բավ չէ՞ ինքնախաբեությամբ ու պաթոսով ապրենք։ Թե բա հայրենիք, մեկ ազգ...
Հասկացանք հայրենիք, հասկացանք հայրենասիրություն։ Սա հասարակ մուրացիկություն է։ Իսկ ի՞նչ, եթե մի լավ առաջարկ անենք սփյուռքին՝ բիզնեսդ բեր հայրենիք, ընդհանրապես հարկեր մի տուր։ Փողերդ բեր հայրենիք, լվա, կուզես այստեղ ներդրում արա, կուզես տար(մեծ մասը չի տանի): Արի ֆրիզոնա տամ, ինչ ուզում ես արա։
Որ րոպեին հասկանանք որ խիստ վերահսկողությամբ ու հարկաքերությամբ բանի չենք հասնելու, այդ րոպեից կսկենք զարգանալ։
Հզոր պոտենցիալ ունենք սփյուռքում (մեռաք ասելով), հասկացանք, մնաց դուք հասկանաք, որ կթու կովի տեղ դնելով, ձեզ շուստրիի տեղ դնելով, ոչնչի չեք հասնելու։ Սփյուռքահայը ձեր ընչաքաղց քաղաքական գործիչ տեսակը լավ գիտե։ Սփյուռքում վաղուց այս ամենը հասկացել են, մաքսիմում ձերը ամիսը մի 100 դոլարն է՝ ողորմության տեսքով։
Փորձեք լրջանալ, մուրացիկից աճել, լուրջ առաջարկ անել՝ գործընկերային, լուրջ ներդրում ստանալ, ոչ ողորմություն»։

«Սաուդյան Արաբիան ունի և՛ փող, և՛ տեխնիկա, սակայն չունի այն լծակը, որը կարող է ստիպել հակառակորդին կանգ առնել»․ Արտակ Զաքարյան
2103:06
«Այստեղ արդեն սահման է անցնում ոչ թե բառը, այլ պետությունը»․ Վլադիմիր Մարտիրոսյան (տեսանյութ)
4602:06
«Առևտրականների կյանքն ու անվտանգությունը թողնված է «բախտի քմահաճույքին»»․ Կարեն Հեքիմյան
5701:06
«Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին»․ պաշտպանական թիմ
6700:12
«Մարդ պետք է այնքան բարձր հեղինակություն ունենա, որ իրեն դիմավորեն իր օդաչուն և բորտուղեկցորդուհին»․ Էդգար Ղազարյան
8800:00
«Միջոցները որոշել ենք փոխանցել Տիգրանաշենի կարիքների համար»․ Նարեկ Կարապետյան
71Երեկ, 23:24
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
61Երեկ, 23:00
Ռուբինյանը պատգամավորներին պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել
70Երեկ, 22:42