«Սուրմալու»-ի վարձակալները․ ովքեր են հրագործական ապրանքների պահեստ ունեցել
![]() 379 Երեքշաբթի, 16 օգոստոսի, 2022 թ., 23:54 Համաձայն Կադաստրի կոմիտեի տվյալների, Արշակունյաց 15 հասցեում գործող «Սուրմալու» առևտրի կենտրոնում ընդամենը 19 վարձակալ կա, գրում է «Հետք»-ը: «Սուրմալու» առևտրի կենտրոնը շահագործող «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ն Արշակունյաց 15 հասցեի սեփականատերն է։ Սեփականության իրավունքը նշված հասցեի նկատմամբ, համաձայն Կադաստրի կոմիտեի, գրանցել է 2016 թվականին, որը 2018թ․ հուլիսից գրավադրվել է «Արարատբանկ» ԲԲԸ-ում։ Համաձայն Կադաստրի կոմիտեի՝ Արշակունյաց պողոտա 15 հասցեի անշարժ գույքը իր միավորի որակական և քանակական բնութագրերով բաղկացած է 63 անուն շենք-շինություններից, այդ թվում՝ վարչական շենքից, գրասենյակային տարածքից, առևտրի տաղավարներից և ինքնակամ կառույցներից։ Հողամասի ընդհանուր մակերեսը ավելի քան 6 հա է: Հրապարակումն անդրադառնում է Կադաստրի կոմիտեում գրանցված վարձակալներին։ 2019թ․ հունվարից 141 քմ տարածք վարչական շենքից վարձակալում է «ԱյԹիԷֆ» ՍՊԸ-ն, որը դրամական փոխանցումներ իրականացնող ֆինանսական կազմակերպություն է։ Այս ընկերությունը երկու տարածք է վարձակալել՝ 2019թ․ օգոստոսից ևս 140 քմ տարածք վարչական շենքից է վարձակալել։ Որոշ տարածքներ վարձակալել են անհատ ձեռնարկատերեր։ Մասնավորապես․ Արման Գալստյան Աշոտի ԱՁ-ն 2011-ից 4 քմ է վարձակալել վարչական շենքից։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
«Ձերբակալված հոգևորականների թիվն ավելացել է». Մարինե Ֆարմանյան
2114:48«Պատերազմել հավատացյալների դեմ․ սա է սրանց երազած ու կառուցած քաղաքական կուրսը»․ Շիրազ Խաչատրյան
3414:42Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը շարունակվում է․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
4514:30«Մայր Աթոռի դեմ ուղղված գրոհի երկրորդ փուլը փաստացի մեկնարկել է». Վիտալի Մանգասարյան
6714:24«Վտանգավոր է հեծանվով դուրս գալը, եթե ոստիկանները ճանապարհդ չեն մաքրում»․ Հակոբ Կարապետյան
7814:18«Դանիել Իոաննիսյա՛ն, ինչո՞ւ չես հետևում իրավապահների անօրինական գործողություններին»․ Ժաննա Ալեքսանյան
7814:06«Երիտքպականները գերազանցում են երիտթուրք պարագլուխներին»․ Իշխան Սաղաթելյան
8714:00«Վարդան Ղուկասյանի կախվելու մասին լուրն իրականությանը չի համապատասխանում». Լևոն Բաղդասարյան (տեսանյութ)
8413:54