«Վարչապետի հեռացման որոշումներից մեկը պետք է իրականացնի Արթուր Դավթյանը». Էդգար Ղազարյան
![]() 295 Երեքշաբթի, 23 օգոստոսի, 2022 թ., 20:30 «Վարչապետի հեռացման որոշումներից մեկը պետք է իրականացնի ՀՀ գլխավոր դատախազը: Նիկոլ Փաշինյանը իրականացրել է հսկայական ծավալի և վտանգավորության հանցագործություններ՝ հոկտեմբերի 6-ի ռազմական պլանի հրապարակումը և փոխանցումը հակառակորդին, անթույլատրելի անձանց ներկայությունն Արցախի ՊԲ հրամանատարական կետում, ռազմական դրության պայմաններում ռազմական առաջադրանք իրականացնող պետական մարմինների, այդ թվում իր պարտականությունների չկատարումը, թշնամուն տեղեկությունների փոխանցումը, զոհված զինծառայողների դիմումով արդեն իսկ հարուցված քրգործով նրան դեռևս մեղադրանք չառաջադրելը: Սրանք դեռ մի փոքր մասն են: Իսկ այդ կապակցությամբ որոշում պետք է կայացնի գլխավոր դատախազը: Դատախազ Արթուր Դավթյանի լիզորություններն ավարտվում են այս ամսվա վերջին: Արդեն իսկ ՔՊ-ի կողմից այդ պաշտոնում ընտրվել է Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը: Անիմաստ է ակնկալել, որ նրա օգնականը երբևէ նրան կներգրավի որևէ քրգործում՝ որպես մեղադրյալ: Այդ որոշումը կարող է կայացնել միայն Արթուր Դավթյանը՝ միայն մինչև օգոստոսի վերջ: Բայց մենք չպիտի գնանք և պահանջենք այդ որոշումը, դա արդարադատության որոշում է, որը պետք է կայացվի բացառապես իրավունքով, այլ ոչ թե հանրային ճնշումով»,- հայտարարեց Էդգար Ղազարյանը: Նա շեշտեց, որ սրանով Արթուր Դավթյանը ցույց կտա՝ նա Արդարադատության ներկայացուցիչ է, թե շարքային հանցագործ, որը դատվելու է այնպես, ինչպես ինքն է դատել շատ դատախազների: |

Մովսես Շարբաթյանի տնային կալանքը վերացվեց (տեսանյութ)
5715:42
«Չսպառնաս մեր Եկեղեցու հոգևորականին». Մարինե Ֆարմանյան
6715:36
Արմեն Ալեքսանյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն (տեսանյութ)
8015:24
«Կարգավորվում եմ». Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց ԲԿ-ից (տեսանյութ)
8615:12
«Սալիկապատման նպատակով հատկացված գումարը մսխվել է»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
8214:48
«Արցախն ուրանաք, բայց որ մարդիկ պատահմամբ քաղաքը գյուղ են անվանել, վայնասուն դնե՞ք»․ Դավիթ Ղահրամանյան
9714:42
Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց (տեսանյութ)
8914:30
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
9413:54
