Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ. «Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, հարգելի մանկավարժներ և ծնողներ, շնորհավորում եմ բոլորիդ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Յուրաքանչյուր ուսումնական տարվա մեկնարկ յուրովի առանձնահատուկ ու պարտավորեցնող է բոլորիս համար: Արդի փոփոխությունների ժամանակաշրջանում գիտելիքն ու կրթությունն են այն հիմնական հենասյուները, որոնցով մարդը, հասարակություններն ու պետությունները պետք է կարողանան հաղթահարել ամենատարբեր մարտահրավերներն ու խնդիրները:
Սիրելի՛ առաջին դասարանցիներ և առաջին կուրսեցիներ, առանձնահատուկ ուզում եմ ձեզ մաղթել խաղաղ ընթացք ձեր կյանքի այս նոր փուլում, որտեղ պետք է սովորեք, գիտելիք ու փորձ ձեռք բերեք և հարստացնեք մեր հանրության մտավոր ներուժը, որը ոչ միայն մեր պետության զարգացման ու հզորացման առաջնային գրավականներից մեկն է, այլև մեր հասարակության ու քաղաքացիների բարեկեցության նախապայմանը:
Առանձնահատուկ շնորհավորանքներ եմ հղում նաև բոլոր ուսուցիչներին և պրոֆեսորադասախոսական կազմին, մաղթում հաջողություններ ձեր բարդ և պատասխանատու աշխատանքում: Ձեր ուսերին են դրված ոչ միայն զուտ աշխատանքային կամ մասնագիտական պարտականությունները, այլև սերունդներին որակյալ կրթություն տալու շնորհիվ գիտակից և արժանապատիվ քաղաքացի ձևավորելու պատասխանատվությունը:
Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, մի՛ մոռացեք, որ գիտելիքը ձեր ապագան է, ճանապարհը դեպի մեծ կյանք։ Այն ձեզ հնարավորություն կտա գտնել ձեր տեղը ժամանակակից աշխարհում, դառնալ մեր երկրի արժանավոր քաղաքացիներ և հայրենասերներ։
Սիրելի՛ հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ»:

«Միասին պատմություն ենք կերտել»․ Թրամփ
5217:12
«Օրենքով գողեր» են ձերբակալվել (տեսանյութ)
11113:24
Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով Կառավարության ներկայացուցիչ
9811:30
Փաշինյանը կմեկնի Թուրքմենստան
197Երեկ, 18:42
ՊՆ-ն արձագանքել է զորամասի հրամանատարի՝ սպորտային համազգեստով ներկայանալու քննարկումներին (տեսանյութ)
220Երեկ, 16:00
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ (տեսանյութ)
218Երեկ, 09:18
«Մաղթում եմ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»․ Պուտին
30921.09.2026, 13:06
«Անկախություն նշանակում է՝ ոչ ոք մեր փոխարեն չպետք է որոշի»․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
26121.09.2026, 11:24