Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ի՞նչ պատահեց, որ հայկական կողմը «բացահայտեց» թուրք-ադրբեջանական ոհմակի հակահայկական էությունը». Աբովյան

«Ի՞նչ պատահեց, որ հայկական կողմը «բացահայտեց» թուրք-ադրբեջանական ոհմակի հակահայկական էությունը». Աբովյան
315
Երկուշաբթի, 05 սեպտեմբերի, 2022 թ., 01:06

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Իրադարձությունները մեր տարածաշրջանում շատ արագ զարգանում են։
Բավական է նույնիսկ թվարկել միայն վերջին օրերի հանդիպումները, հայտարարությանները, որ պարզ դառնա՝ մենք մտնում են նոր ցնցումների փուլ։
Օրինակ, Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանը ընդունել է իր բոլոր նախապայմանները (!!!) և ըստ ռազմական հանցագործ Իլհամ Ալիևի՝ մոտակա ամիսների ընթացքում Հայաստանի հետ հնարավոր է ստորագրվի «խաղաղություն պայմանագիր», որը ըստ էության հանդիսանալու է մեզ համար նոր կապիտուլյացիոն փաստաթուղթ։
Ճիշտ է՝ հայկական ԱԳՆ-ն իր հերթին ԱՆՍՊԱՍԵԼԻ հայտարարում է, որ Ադրբեջանը միտված չէ իրական խաղաղություն հաստատելու և շարունակում է իր հակահայկական քայլերը։
Եվ այստեղ հարց է առաջանում, այդ ինչ պատահեց, որ հայկական կողմը իր համար «вдруг» հայտնաբերեց, որ «խաղաղության դարաշրջան»-ի կոնցեպտը փաստացի պայթել է և (արի ու տես) թուրք-ադրբեջանական ոհմակը չի ցանկանում խաղաղություն։
Ես չեմ հեգնում, ես պարզապես ուզում եմ հասկանալ միայն մի բան, այդ ինչ պատահեց, որ հայկական կողմը իր համար «բացահայտեց» թուրք-ադրբեջանական ոհմակի հակահայկական էությունը։
Այ սա շատ կարևոր է հասկանալ։
Ոչինչ...շուտով կհասկանաք»։

Աղբյուրը`   Արման Աբովյան