«Միամտություն է ակնկալիքը, թե Ֆրանսիան ու ԱՄՆ-ը պետք է կանխեն Ադրբեջանի հնարավոր սադրանքը». Հակոբ Բադալյան
![]() 241 Երկուշաբթի, 12 սեպտեմբերի, 2022 թ., 16:30 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Ըստ իս՝ միամտություն է դիմումը կամ ակնկալիքը, թե Ֆրանսիան ու ԱՄՆ պետք է կանխեն Ադրբեջանի հնարավոր սադրանքը, որ նշմարվում է Բաքվի ՊՆ ապատեղեկատվության տողատակերում: Նախ, Ֆրանսիայի պարագայում թերևս ավելորդ է խոսել, որ Փարիզը բացարձակ չունի Բաքու զսպելու ռեսուրս: Այս իմաստով քիչ հուսադրող կդիտեմ Մակրոն-Պուտին շփումները: Ինչ վերաբերում է Վաշինգթոնին, ապա կարծում եմ՝ Վաշինգթոնը Կովկասում չունի Բաքու զսպելու ցանկություն: Վաշինգթոնի խնդիրը Թեհրան կամ Մոսկվա, կամ՝ Թեհրան և Մոսկվա «զսպել»-սեղմելն է: Իսկ այդ առումով, ինչքան էլ տարօրինակ չլինի, կա երկու տարբերակ: Մեկը՝ առաջ մղել դիվանագիտական-քաղաքական առաջարկ Հայաստանին ու Ադրբեջանին, որի հաջողությունը բնականաբար կլինի թե՛ Մոսկվային, թե՛ Թեհրանին զսպող գործոն: Մյուսը՝ եթե չի հաջողում այդ առաջարկը, հասնել Կովկասում իրավիճակի ապակայունացման ռիսկերի, որոնց հանդեպ այսօր առավելագույն զգայունը հենց Ռուսաստանն ու Իրանն են: Իսկ դրան հասնելու միջոցը Բաքուն է: Եվ այդ համատեքստում է նաև, որ մտորելու տեղիք է տալիս այն, թե ինչո՞ւ Վաշինգթոնը համարժեք խստությամբ չարձագանքեց Բաքվի բավականին սուր արձագանք-հոխորտանքին՝ թե դուրս կմնաք կարգավորումից, եթե Մինսկի խմբի համանախագահության անուն տաք: Այդ առումով, շատերի համար գուցե հնչի տարօրինակ, բայց հնարավոր սադրանքներ զսպելու տեսանկյունից առանցքային նշանակություն է ունենալու երեք օր անց Սամարղանդում տեղի ունենալիք Շանհայի գործակցության կազմակերպության Վեհաժողովը, որին առաջին դեմքերի մակարդակով մասնակցելու են ոչ միայն անդամ երկրները, ինչպիսիք Հնդկաստան, Չինաստան, ՌԴ, Պակիստան, Ղազախստան, Կիրգիզիա, Տաջիկստան և Ուզբեկստան, այլ նաև դիտորդի կարգավիճակ ունեցող Իրանը, և երկխոսության գծով գործընկերոջ կարգավիճակ ունեցող Հայաստանը, Թուրքիան և Ադրբեջանը: Այստեղ են խմորվելու կայունության կամ ապակայունացման էական հարցերը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
