«Թշնամին ցանկանում է կտրել Սյունիքն ու լիարժեք նվաճել այն». Վարուժան Գեղամյան
![]() 364 Չորեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2022 թ., 14:06 Թուրքագետ Վարուժան Գեղամյանի գրառումը․ «ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ՋԵՐՄՈՒԿ Ջերմուկ քաղաքն Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետակոծության է ենթարկվում։ Քաղաքից տարհանվել են կանայք և երեխաները։ Փաստացի, այս պահին հայաթափված է նաև Հայաստանի գլխավոր հանգստավայր Ջերմուկը։ Բայց Ջերմուկի հնարավոր կորստով մենք ոչ միայն հերթական հայկական հողն ենք կորցնում։ Եթե Ադրբեջանին հաջողվեց գրավել նաև այս շրջանը, ապա Սյունիքը Հայաստանի մնացած հատվածից կտրելու համար կպահանջվեն շատ քիչ ջանքեր, քանի որ Ջերմուկը և հարակից գոտին գտնվում են Սյունիքի ու Վայոց Ձորի ամենանեղ հատվածում, որի երկու կողմերում թուրք-ադրբեջանական զորքն է (տե՛ս քարտեզը)։ Հաշվի առնելով, որ ինտենսիվ մարտեր են նաև հարևանությամբ գտնվող Իշխանասարի մերձակայքում, պատկերն ամբողջական է դառնում. թշնամին ցանկանում է կտրել Սյունիքն ու լիարժեք նվաճել այն։ Իսկ նույն ժամանակ ՀՀ դե ֆակտո իշխանությունը չի դիմել ՀԱՊԿ անհրաժեշտ հոդվածով, չի դիմել Իրանին, չի հայտարարել պատերազմ։ Նոր ու ազգային կառավարություն է պետք, որը կարողանա իրավիճակին համահունչ լուծումներ տալ։ Հապաղելը կարող է արժենալ մեր վերջնական կործանում»։ Աղբյուրը` Վարուժան Գեղամյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
