«Դաշնակիցը նույնպես ռեսուրս է, որին պետք է կերտել». Էդգար Էլբակյան
![]() 262 Շաբաթ, 17 սեպտեմբերի, 2022 թ., 00:06 Քաղաքագետ Էդգար Էլբակյանի գրառումը․ «ԴԱՇՆԱԿՑԻ ՄԱՍԻՆ • Երբևէ նկատե՞լ եք, բակում թրև եկող պարապ-սարապներն ինչ ինքնավստահությամբ են աշխատանքի գնացող-եկող հարևաններից խմիչքի փող ուզում։ Մի կողմից՝ անօգնականությունը, մյուս կողմից՝ ոչինչ չանելու, փաստացի՝ սոցիալական հարաբերությունների մեջ չմտնելու արդյունքում գոյացած անտեղի բարձր ինքնագնահատականը մարդուն ստիպում են մտածել, թե ինքն ինչ-որ լուրջ առաքելությամբ էակ է և շրջապատն իրեն պարտք է։ • Այդպիսին է նաև հայոց հավաքական քաղաքական միտքը դաշնակցի վերաբերյալ ընկալումներում։ Նիսյա խմողների պես շատերին թվում է, թե դաշնակիցն ամեն ինչ քո փոխարեն անողն է, և բավական է՝ գտնես այդպիսի մեկին, և բոլոր հարցերը կլուծվեն։ Այդ մարդկանց եթե պատմես, որ ԱՄՆ-ը Թայվանի դաշնակիցն է, բայց թղթով մի քանի անգամ պաշտոնապես այն ճանաչել է Չինաստանի մաս, իրենց աշխարհընկալումը կարող է քանդվել, կամ որ ժամանակին նույն ԱՄՆ ծանր սպառազինություն էր վաճառում Իսրայելի թշնամիներին։ Ընդհանրապես կապշեն, երբ իմանան, որ Թուրքիան 1993-ին հրաժարվել է Ադրբեջանին 10-15 քաղաքացիական ուղղաթիռ տրամադրել՝ խաղաղ բնակչությանը Քարվաճառից տարհանելու համար, և այլն։ • Քաղաքական հասունություն ունեցող ազգերը և առաջին հերթին՝ նրանց էլիտաները գիտեն, որ դաշնակիցը նույնպես ռեսուրս է, որին պետք է կերտել։ Այն երբեք օդից չի ընկնում, անփոփոխ տրված մեծություն չէ, ավելին՝ դաշնակից չի նշանակում քո տեղն ապրող ու ամեն օր քո «խմիչքի փողը տվող»։ • Մտածողության այս փոփոխությունը կարող է տեղի ունենալ վերևում նշածս երկու փոփոխականները՝ անօգնականությունը և անտեղի բարձր ինքնագնահատականը վերացնելու դեպքում։ Իսկ հակառակը նոր ճանապարհ է դեպի 1915թ․»: Աղբյուրը` Էդգար Էլբակյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
