«Կորուստների զգալի մասը տեղի են ունեցել այն խրամատներում, որոնք լիարժեք կահավորված չեն եղել». Սեյրան Օհանյան
![]() 263 Ուրբաթ, 16 սեպտեմբերի, 2022 թ., 13:06 Խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը անդրադարձավ ռազմաքաղաքական ղեկավարության՝ պատերազմին պատրաստ լինելու խնդրին. «Փորձը ցույց է տալիս և նաև ցույց են տալիս այն տեսանյութերը, որոնք համացանցում կան, որ կորուստների զգալի մասը տեղի են ունեցել այն խրամատներում, որոնք լիարժեք կահավորված չեն եղել, և հիմա մենք կարող ենք ուղիղ հարց տալ ՀՀ իշխանություններին՝ ինչո՞ւ տարբեր գինու փառատոնների համար գումարներ են ծախսվում, ինչո՞ւ ՀՀ ներսում տարբեր միջոցառումներ են իրականացվում, բայց խրամատները հակառակորդի հրետակոծությունից ու ԱԹՍ-ներից պաշտպանվելու համար կահավորված չեն եղել: Յուրաքանչյուչ պատերազմական փուլից հետո, յուրաքանչյուր զինվորական կառույց, մանավանդ պետական ղեկավարման ամբողջ ապարատը, վերականգնողական կամ հետագայում նաև զարգացման խնդիրներ են իրականացնում՝ հաշվի առնելով նախորդ պատերազմի արդյունքները՝ և՛ դրական կողմերը, և՛ թերությունները: Այս հարցերը և՛ հանրությունը, և՛ մենք տալիս ենք այսօրվա իշխանություններին: Ցավալին այն է, որ մեկ տարի շարունակ մենք ԱԺ-ում ահազանգում էինք, որ ՀՀ գերակա խնդիրը անվտանգությունն է, պաշտպանությունը, և մեկ տարի է՝ այսօրվա իշխանությունները մերժում են մեր բոլոր նախաձեռնությունները»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
