ՀՔԱՎ-ի դիմումի հիման վրա ՄԻԵԴ-ը գերեվարված զինծառայողի վերաբերյալ հարցեր է ուղղել Ադրբեջանին
![]() 260 Ուրբաթ, 16 սեպտեմբերի, 2022 թ., 23:48 Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը արդեն 2 դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ 2022 թ․ սեպտեմբերի 13-ին և դրանից հետո ՀՀ նկատմամբ Ադրբեջանի հարձակման հետևանքով գերեվարված 2 անձի հարցով։ Դիմումները ներկայացվել են ադրրբեջանական կայքերում հրապարակված տեսանյութերի հիման վրա, որոնցում ակնհայտ մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի են ենթարկվում ՀՀ զինծառայողները: Ներկայացված 2 գործերով էլ զինծառայողներին հարազատները նույնականացրել են տարածված տեսանյութերի միջոցով։ Դիմումներից մեկով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն հարցեր է ուղղել Ադրբեջանին և ժամանակ տրամադրել դրանց պատասխանելու համար։ Ինչպես 44-օրյա պատերազմի օրերին, այնպես էլ հիմա ՀՔԱՎ-ը շարունակում է հավաքագրել անհայտ կորած և գերեվարված անձանց տվյալները՝ ՀՀ պետական մարմինների և միջազգային կառույցների հետ աշխատանքներ տանելու և անհայտ կորածների, գերիների ու նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությանն աջակցելու նպատակով։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
