«Երբ տեսնում եք՝ դեսպանատներն իրենց տեղում աշխատում են, հանգիստ ապրեք». Հարություն Մնացականյան
![]() 266 Երեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2022 թ., 13:30 Գործարար Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ ֆեյսբուքահայություն, ժողովուրդ, ՀՀ քաղաքացիներ, քանի որ որոշ ինֆլյուենսերներ իրենց իրավունք են վերապահում խուճապ տարածել, որ այսօր Երևանի վրա պիտի հարձակում լինի, որոշներն էլ մի թեթև զգուշավորություն են ցուցաբերել, գրել են՝ մոտ օրերս, ես ստիպված պետք է խոսեմ որպես պահեստազորի սպա և բացատրեմ ձեզ, թե որ պարագայում կարող եք սպասել կոնկրետ հարձակում Երևանի, կամ խոշոր քաղաքների վրա։ Քանի որ արտասահմանյան, հատկապես զարգացած երկրները շատ են արժևորում իրենց քաղաքացուն, ի տարբերություն մեր իշխանությունների, որոնք նույնիսկ զոհված զինվորների անունները չհրապարակեցին մինչ այս պահը, պատերազմի թեթև վտանգի դեպքում իրենց քաղաքացիներին արագ տարհանելու են այդ տեղանքից։ Մինչ թշնամին կփորձի որևէ հարձակում ծրագրել, արդեն նրանց հետախուզությունները հստակ պարզած են լինելու այդ իրողությունն ու սկսելու են հեռանալ հավանական բախման վայրից, այս պարագայում քաղաքամայր Երևանից։ Երբ որ տեսնում եք՝ բոլոր երկրների դեսպանատներն իրենց տեղում հանգիստ աշխատում են, իրենց երկրի քաղաքացիները որպես զբոսաշրջիկ ազատ շրջում են Երևանով մեկ, ՄԱԿ-ի գրասենյակը, ԵՄ դեսպանն իրենց գործունեությունն են ծավալում, դեսպանատներից նամակներ չի եկել իրենց, թեկուզ ազգությամբ հայ, քաղաքացիներին՝ հեռանալ երկրից, ուրեմն՝ հանգիստ ապրեք։ Հավատացե՛ք նրանք մեր երկրի իշխանությունների նման այսպես ծայրահեղ անպատասխանատու չեն, իրենց համար իրենց երկրի քաղաքացին բացարձակ արժեք է։ Հա, ինչ վերաբերվում է ապաստարաններին։ Ժողովո՛ւրդ, Երևանի ճարտարապետությունն այնպիսի հետույքային վիճակում է, որ հավանական պատերազմի վտանգի դեպքում ուղղակի պիտի լքեք քաղաքամայրը, քանի որ հերիք չէ այդ առաջ տված բալկոնները, շենքերի տանիքներին կառուցված ապօրինի շինություններն ավելի շատ ավերածությունների են հանգեցնելու քան կոնկրետ գրադի արկը, դրանից բացի մեր շենքերը նախագծելուց ու սարքելուց շատ տեղերում հոսանքի լարերն ու գազի խողովակներն իրար հետ են անցկացրել (ինչ խոսք «հանճարեղ» մտահղացում էր), դե պատկերացրեք փլուզման դեպքում ինչ կլինի, հա մի բան էլ, երբ որ շտապ ուզեն էվակուացնեն Երևանն էլ, Դավիթաշենից դեպի Զովունի գնացող հատվածներով էլ խորհուրդ չեմ տա, քանի որ այդ հյուսիս տանող գլխավոր միջհամայնքային ճանապարհի երկայնքով գտնվող կազինոները հիմա դարձրել են մեռելատներ ու այդտեղ միշտ մեքենաների կուտակումներ ու խցանումներ են լինում։ Էսքան բան»։ Աղբյուրը` Հարություն Մնացականյան |

«Գալիք ընտրություններին «Հանրապետական»-ի ուղղակիորեն չմասնակցության 4 հիմնավորում». Արմեն Աշոտյան
6621:54
«Տևական ժամանակ այս մարդիկ զբաղվել են պրոֆեսիոնալ գործով». Արսեն Բաբայան
12321:24
«Նիկոլ Փաշինյանն ուզում է իրեն ճանաչեն արտոնյալ, բռնապետ». Ժաննա Ալեքսանյան
13220:54
«Որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին». Արփինե Հովհաննիսյան
12420:36
«Դաշինք չլինելու պարագայում առաջին նախագահի գնահատականը կփոխվի՞». Հակոբ Բադալյան
15220:24
«Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցը իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել». Նարեկ Սարգսյան
11220:12
«Բանակում չծառայած, ազատամարտին չմասնակցած մարզպետը և ռազմական վարժարանի սանուհին». Ոսկան Սարգսյան
6720:00
Դատախազությունը պահանջում է Հովիկ Աբրահամյանի եղբորից և փեսաներից բռնագանձել անշարժ գույքեր, 1 մլրդ դրամը գերազանցող գումար
17519:36
