«Խաղաղության պայմանագիր ստորագրելով՝ խաղաղություն երբեք չես ստանա»․ Արման Աբովյան
![]() 211 Երեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2022 թ., 16:48 ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը «Ռեվյու»-ի եթերում անդրադարձել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների վրա հարձակմանն ու ՀՀ իշխանությունների հայտարարություններին. «Խնդիրը նրանում է, որ ՀՀ իշխանությունները պետք է բոլոր հնարավոր և անհնար ճակատներով՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները, այս կամ այն կերպ կանխեն այն վտանգը, որն այսօր կախված է մեր գլխին, սակայն, եթե դու այդ վտանգի պատճառը հրաժարվում ես ընկալել, ընդունել և պայքարել պատճառի հետ, ապա ում ուզում ես խնդրի, ոչ մի բան չի ստացվի։ Ռմբակոծում են ՀՀ քաղաքները, սա հիմք է այն ապազգային, հակապետական տեսլականի, որը կոչվում է «խաղաղության դարաշրջան»։ Իշխանությունը պետք է ընդունի, որ թուրք-ադրբեջանական ոհմակը թշնամի է, և իրենց նպատակը՝ ՀՀ մասնատումն է և Արցախի ապամոնտաժումը։ Պատերազմը ոչ թե գալիս է, այլ արդեն եկել է։ Յուրաքանչյուր երկիր պաշտպանում է իր շահերը, եթե դու հրաժարվում ես քո շահերը պաշտպանել, ոչ ոք չի գալու մեզ փրկի, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Իրանը, ո՛չ ՀԱՊԿ-ը, իրենք հետապնդում են իրենց շահերը, և դրանք համադրում են մեր գործողությունների տրամաբանության հետ։ Երկու տարի շարունակ դու ասում ես՝ «ի՞նչ եք խառնվել իրար, Թուրքիան ու Ադրբեջանը խաղաղություն են ուզում, ես գնում եմ իրենց հետ բարեկամություն անելու»։ Մենք բազմաթիվ անգամ ասել էինք և ապացուցել, որ խաղաղության դարաշրջան կոչվածը բերելու է պատերազմի, անմիջապես ՀՀ գյուղերի և քաղաքների ռմբակոծության, մեզ պատասխանում էին, որ դա ասվում է ներքաղաքական օրակարգի ներքո։ Խաղաղության պայմանագիրը դա մահապատիժ է, մեզ կրկին խաբում են, երբ ասում են՝ «գիտեք, եթե ճանապարհ, կոմունիկացիա բացենք՝ լավ կլինի, եթե խաղաղության պայմանագիր կնքենք, լավ կլինի, եթե դելիմիտացիա, դեմարկացիա անենք, լավ կլինի», դա սուտ է։ Իշխանությունների հայտարարությունները կամ իրավիճակային են, կամ իրենք չեն հասկանում՝ ինչ են խոսում, կամ իրենց ասածը միտված է լուծել ինչ-որ խնդիր։ Ունենք ոչ թե պատերազմի սպասում, այլ պատերազմը շարունակվում է»,- եզրափակել է Աբովյանը: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
11001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
16300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
351Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
811Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
422Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1091Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1013Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
878Երեկ, 14:24
