«Ի՞նչ կփոխի իշխանափոխությունը Հայաստանում». Արթուր Ղազինյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է. «Ի՞նչ կփոխի իշխանափոխությունը Հայաստանում
Այս հարցը, թերևս, ամենահաճախ հնչող հարցն է վերջին երկու տարիների ընթացքում. մարդիկ փորձում են հասկանալ, կա՞ արդյոք հնարավորություն շտկել իրավիճակը և խուսափել նոր, ավելի աղետալի պատերազմից: Կարո՞ղ է արդյոք այս իշխանությունն ապահովել Հայկական շահի պաշտպանություն՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ:
Եթե ոչ, ապա ի՞նչ պետք է անել. վերցնել ռազմավարական ՊԱՈՒԶԱ, ԴԱԴԱՐ, չստորագրել որևէ վերջնական փաստաթուղթ:
Նման իրավիճակներում պետությունները գնում են իշխանափոխության, ինչպես դա արեց ադրբեջանը 90-ականներին և կարողացավ կասեցնել «ադրբեջան» պետության վերջնական կազմաքանդումը, իսկ երկարաժամկետ կտրվածքով լուծել իր խնդիրը:
Հայաստանում իշխանափոխությունը.
1. Կչեղարկի այս իշխանության կողմից 2020թ. նոյեմբերի 9-ին, դրանից առաջ և հետո ձեռք բերված բոլոր բանավոր պայմանավորվածությունները և դրանից բխող պարտավորությունները:
Ալիևը երեկ հստակ ասաց, որ Փաշինյանը խոստացել է միջանցք և ադրբեջանական քարտեզներով սահմանների դեմարկացիա:
2. Կլուծի ներքին պառակտվածության վիճակը, կմեղմի և կվերացնի ատելությունն ու անհանդուժողականությունը՝ հնարավորություն տալով ձևավորել համահայկական ներուժի համընդհանուր կոնսոլիդացիա:
3. Հնարավորություն կտա ձևավորել ժամանակավոր կառավարություն, որը, լինելով վերկուսակցական և տեխնոկրատ, իրավունք կունենա հրաժարվել որևէ փաստաթղթի ստորագրումից՝ հիմնվելով ժողովրդի կողմից համապատասխան մանդատի բացակայության փաստի վրա, ինչը ՉԻ ԿԱՐՈՂ ՉԸՆԴՈՒՆՎԵԼ համաշխարհային ուժային կենտրոնների կողմից:
4. Ժամանակավոր կառավարությունը, ձերբազատված լինելով նախկինում ձեռք բերված պարտավորություններից, կկարողանա հստակ ձևակերպել ՀՀ ազգային և պետական շահերը և այդ շահերի տիրույթում գտնել արտաքին իրական դաշնակիցներին:
5. Իրական դաշնակիցների հետ միջնաժամկետ և երկարաժամկետ պայմանավորվածությունների հիմքի վրա իրականացնել ՀՀ զինված ուժերի վերակազմակերպման, վերազինման ու արդիականացման ծրագիր, ինչը հնարավոր է իրականացնել շատ սեղմ ժամկետներում:
6. Եվ վերջապես, հույս ու հավատ կբերի Հայկական պետականության ապագայի նկատմամբ ինչպես աշխարհի բոլոր հայերի, այնպես էլ պոտենցիալ դաշնակիցների համար:
Հաջորդ հարցը, որ կառաջանա Հայ մտածող մարդու մոտ, այն է, իսկ ադրբեջանը, իր պահանջները չկատարելու դեպքում, նոր պատերազմ չի՞ սկսի:
Սրա պատասխանը շատ պարզ է. ադրբեջանն այսօր արդեն պատերազմում է Հայաստանի ու Հայ ժողովրդի դեմ և նոր պատերազմից վախենալն ուղղակի ջայլամություն է:
Պատերազմից խուսափելու ՄԻԱԿ տարբերակն իշխանափոխությունն է, ինչը կարող է զրկել ադրբեջանին նոր պատերազմ սկսելու միջազգային թույլտվությունից՝ Հայաստանում ստեղծված նոր իրավիճակի և նոր իշխանության հետ բանակցությունների միջոցով խնդիրները կարգավորելու հնարավորությունների առկայությամբ, իսկ ժամանակավոր իշխանության դեմ, որը չի ստանձնել որևէ պարտավորություն, պատերազմ սկսելը խիստ վտանգավոր կլինի ալիևի ռեժիմի համար:
Իշխանափոխության հնարավորությունների շարքը կարելի է թվարկել անվերջ. ամեն ինչ այնքան պարզ է, այնքան հստակ, որ ավելորդ հիմնավորումների կարիք ուղղակի չունի:
Բանաձևը մեկն է. կա՛մ այս իշխանությունը կհեռանա, կա՛մ Հայաստանն այլևս իշխանություն չի ունենա...»:

«Արդյո՞ք պատրաստվում եք ներկայացնել համաներում հայտարարելու նախագիծ»․ հարց՝ Սրբուհի Գալյանին (տեսանյութ)
3121:42
«Ես Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ ես չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3621:30
«Ոչ մեկին չի հաջողվի ո՛չ պառակտել, ո՛չ վախեցնել մեզ». Պուտին
5921:24
«Ես Քյարքին անվանել եմ Քյարքի, որովհետև Քյարքի է, Քյարքի չլիներ, չէի անվանի Քյարքի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4221:18
«Ղարաբաղից տեղահանվածներին տրվող 40 պլյուս 10 հազար դրամ աջակցության ծրագիրը կգործի ևս մեկ տարի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10221:00
«Ուզում եք Նիժնի Տապռի գեղի ռեժիմ լինի, մենակ ձեր «Մայբախները» քշե՞ք՝ ոնց ուզեք․ չեք քշելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5120:24
«Վերջին կոշիկն էլ ձեռքերիցդ առնելու ենք․ հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին (տեսանյութ)
8719:49
«Փաշինյանը խաբում է․ սահմանազատման հիմքում ԳՇ 1974-78 թթ քարտեզի մասին հիշատակում չկա»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
5119:36