Նյու Յորքում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Իրանի նախագահի հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ:
Վարչապետը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիային և դրա հետևանքներին՝ ընդգծելով ադրբեջանական գործողությունների դատապարտման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման ուղղությամբ միջազգային հանրության, այդ թվում՝ Իրանի համարժեք արձագանքի կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել իրանական կողմի հստակ գնահատականների կապակցությամբ և կարևորել ստեղծված իրավիճակում երկկողմ սերտ փոխգործակցությունը:
Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Իրանն ուշադրությամբ հետևում է զարգացումներին և հավելել, որ տարածաշրջանում բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով: ԻԻՀ նախագահի խոսքով՝ պետությունների տարածքային ամբողջականության և տարածաշրջանում սահմանների փոփոխության անթույլատրելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է և Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի: Էբրահիմ Ռայիսին շեշտել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության հարցը կարևոր է Իրանի համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու պետությունների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման ու ընդլայնման շուրջ:
Անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի

«2001թ-ին թուրքական Գլխավոր շտաբը ՀՀ-ի դեմ ռազմական գործողության պլան էր մշակել». Արա Պողոսյան
2513:30
«Ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինան կորցրել է իր պողպատաձուլական արդյունաբերությունը». #FT
8312:54
«Վարչապետն ուզում է իր և նազիր-վեզիրների աշխատավարձերը ավելացնել՝ ի հաշիվ գալիք մեռնողների թաղման նպաստների». Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
4912:42
«Ինչո՞ւ Հայաստանի հետ գազի գնի հարցում պետք է համեմատությունը սկսել ԵՄ բորսայից». Արամ Սարգսյան
5412:18
«ԱԲ-ի չաթբոտերի օգտագործումը ֆինանսական հարցերում կարող է հանգեցնել խոշոր կորուստների». #FT
9512:00
«Միայն հանցագործը թույլտվություն կտար Աշտարակի պես կոկիկ, դիմագիծ ունեցող քաղաքում նման բարձրահարկեր». Զարուհի Մուրադյան
6411:36
Մոսկվայի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել
11011:18
«Դե ինձ համոզեք, որ սա հայ է, որ հային թշնամի չէ». Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
8411:06