«Ամաչում եմ, որ նման ղեկավար ունեմ». Վահե Լոռենց

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի գրառումը. «Նողկալի է նիկոլը։ Այն, ինչ երեկ ներկայացրեց ՄԱԿ-ի ամբիոնից, ոչ այլ ինչ էր, քան հայության և Հայաստանի նվաստացում։ Ես ամաչում եմ, որ նման ղեկավար ունեմ։ Նողկալի՛ է․․․ առավել նողկալի է նրա հետևորդների մտավոր ու բարոյահոգեբանական վիճակը։ Այն ողորմելի, խղճուկ կերպարը, որ խոսում է թշնամու հետ, օտարի հետ, մեկեն կերպարանափոխվում է, երբ իր հայրենակցի դեմ է կանգնած․․․ մեկ ասֆալտին է փռում, մեկ չագուչով է գլխին զարկում, իր հավատարիմ ասկյարներին է քսի տալիս ժողովրդի դեմ, որդեկորուստ մայրերի դեմ․․․ Նողկալի է նիկոլը, առավել նողկալի՝ նրա հետևորդները․․․
Դեռ 19-րդ դարի վերջին մեր մեծերից Ղազարոս Աղայանը ճիշտ բնութագրել է հային․ հային, որը 130 տարվա մեջ հետևություն չարեց և չփոխվեց․․․ չշտկեց մեջքը․․․ և գնաց նիկոլի հետևից․․․
«Մեր ժողովրդի գլուխը որ հաստ է, իրան իրավունքն ու պարտականությունը չի ճանաչում, լավն ու վատը չի հասկանում, սուտը ճշմարտի տեղ է ընդունում, ճշմարիտը՝ սուտի տեղ, էլ ի՞նչ ասես, էլ ու՞մ խոսք հասկացնես... Գլուխ գովալով ապրում են ներքուստ վախկոտ ու ստրուկ խղճուկ հոգիները, անցնում մութ ճամփեն՝ հասկացողին արհամարհելով ու ոտնատակ տալով, անհասկացողին՝ քծնելով, գովաբանելով, շվաքի առաջը խոնարհվելով ու նրանից փրկություն աղերսելով»:
Ղազարոս Աղայան, 1890թ.»:

FlyDubai-ի հրամանատարը չի նկատել երկրորդ օդաչուի՝ հարձակման նախապատրաստվելը, քանի որ նա վեր էր կացել՝ աղոթելու
4623:06
OpenAI-ի անվտանգության ղեկավարը հրաժարական է տվել՝ քննադատելով ընկերությանը
11622:36
«Երկրորդ օդաչուն մտադիր էր ինքնաթիռը կործանել՝ հարվածելով «Բեն-Գուրիոն»-ի տերմինալի շենքին». «Channel 12»-ի լրագրող
9322:24
«Թուրքը Հայաստանի կեսն անցնում է՝ տղամարդ չկա». Դավիթ Վանյան
5921:54
Կդադարեցվի Գեղարքունիքի մարզի յոթ գյուղի ջրամատակարարումը
7220:54
«Հանրության և իմ ակնկալիքն է՝ տեսնել ձեր հստակ դիրքորոշումը». Սամվել Աշոտյան
7320:48
«Եթե տուն է, ուրեմն ընտանեկա՞ն է, եթե կին է, ուրեմն կանանց նկատմամբ բռնությո՞ւն է». Աննա Հակոբյանը Շաքիում տեղի ունեցածը չի համարում ընտանեկան բռնություն (տեսանյութ)
8119:48
Իրանը քննարկում է ԱՄՆ-ի մեկնաբանությունները Վաշինգթոնին առաջարկված յոթօրյա ծրագրի վերաբերյալ
6919:42