Նախարարությունը ներկայացրել է զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ 2022 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ:
Դիմումը (ըստ ներկայացված ձևի) և դիմումին կից ներկայացվող ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման պահանջներին համապատասխան անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները և դրանց պատճենները պետք է ներկայացնել ԿԳՄՍ նախարարության ընդհանուր բաժին և ստանալ ստացական՝ դիմումը նախարարություն մուտքագրելու վերաբերյալ:
Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման 11-րդ կետի համաձայն՝ տարկետում ստացած քաղաքացին կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ նրա կողմից լիազորված անձը տարկետման ժամկետի ընթացքում՝ մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 30-ը, քաղաքացու զինվորական հաշվառումն իրականացրած ստորաբաժանում են ներկայացնում համապատասխան ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքը՝ հաջորդ կուրս փոխադրվելու վերաբերյալ:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Երեխայի իրավունքները չեն պաշտպանվում ուսուցչին նվաստացնելով»․ Հայկուհի Հովհաննիսյան
145Երեկ, 14:42
«Գիտությանը խոստացված լրացուցիչ ֆինանսավորման ընդամենը 7.5 տոկոսն է տրամադրվել». Արմեն Այվազյան
203Երեկ, 01:06
Ուսանողական ցույցերը տարածվում են նաև Բելգիայում. կան բազմաթիվ ձերբակալվածներ
78408.10.2026, 00:48
«Որտե՞ղ են նույնքան մեծ վերնագրերը, երբ ուսուցիչը միջազգային մրցույթում աշակերտի հետ հաղթանակ է գրանցում». Հայկուհի Հովհաննիսյան
30307.10.2026, 22:54
Ուսանողների բողոքի ցույցեր Ֆրանսիայում. Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել
104206.10.2026, 20:36
«Պահանջում եմ սույն կնոջը զրկել մանկավարժական գործունեություն իրականացնելու իրավունքից»․ Լիլիթ Ստեփանյան (տեսանյութ)
35706.10.2026, 15:24
«Մենք ուսուցիչ-արժեք գիտակցող ու հարգող հանրություն չենք»․ Հակոբ Բադալյան
40105.10.2026, 16:24
«Կրթության ոլորտի ղեկավարներն աշակերտների մեջ սերմանում են կապիտուլյանտական «Իրական Հայաստանի» գաղափարներ»․ Ոսկան Սարգսյան
40705.10.2026, 13:12