«Գիտությանը խոստացված լրացուցիչ ֆինանսավորման ընդամենը 7.5 տոկոսն է տրամադրվել». Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ս. թ. հունվարի 29-ին Կառավարությունը մեծ շուքով ընդունեց Գիտության զարգացման 2026–2030թթ. ռազմավարությունը, թե իբր՝ 2027 թվականին գիտությանը ևս 20 միլիարդ դրամ ենք տալու։ Բայց դե, խոստանալը ձրի է. 2027-ի բյուջեի նախագծում 2026-ի համեմատ ընդամենը... 1.5 միլիարդ դրամի աճ են դրել։
Այսինքն՝ խոստացված լրացուցիչ ֆինանսավորման ընդամենը 7.5 տոկոսը։ Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում։ Բյուջեի նախագծում բացակայում են ռազմավարությամբ նախատեսված տարբեր կարևոր ծրագրեր, փաստացի սառեցված են հետազոտական դրամաշնորհների, թիրախային հետազոտությունների ու նոր գիտական սարքավորումների ֆինանսավորումները։
Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը, օրինակ, հարևան Վրաստանում։
Պաշտոնական թվերը հստակ ցույց են տալիս՝ Վրաստանում գիտահետազոտական ծախսերը երկու տարում աճել են շուրջ 42%-ով (2023-ին՝ 18.7%, 2024-ին՝ 19.7%)։ Գիտության ոլորտում աշխատողների թիվն էլ է ավելանում, իսկ 2026թ. բյուջեով նախատեսվում է շարունակել գիտության ֆինանսավորման աճը, արդիականացնել գիտական ենթակառուցվածքները, ընդլայնել դրամաշնորհային ծրագրերն ու աջակցել երիտասարդ գիտնականներին։
Պատկերը պարզ է ու տխուր. մինչ մեր անմիջական հարևանը թռիչքային քայլեր է անում՝ իր ապագայի մեջ գումար ներդնելով, ՀՀ գործող կառավարությունը հրաժարվում է կատարել իր իսկ ռազմավարությամբ ստանձնած պարտավորությունները։
Գիտության փողերը կտրելը սովորական թեմա չէ, որի մասին կարելի է հենց այնպես խոսել ու անցնել։ Սա ուղիղ հարված է մեր երկրի թիկունքին։ Հետևանքները կանխատեսելի են և կարող են շատ ծանր լինել.
Ուղեղների արտահոսքը-երիտասարդ գիտնականները, ինչպես եղել է վերջին երեք տասնամյակներում, թողնելու-հեռանալու են գիտությունից էլ, երկրից էլ։
Գիտության ծերացումը և կազմաքանդումը-լաբորատորիաները մնալու են հին սարքերի հույսին, ուժեղ գիտական թիմերը կազմալուծվելու են։
Տեխնոլոգիական կախվածությունը-առանց գիտության ո՛չ մրցունակ տնտեսություն կունենանք, ո՛չ էլ ուժեղ բանակ, այլ է՛լ ավելի կախված կլինենք օտարներից։
Գիտության ֆինանսավորումը ազգային անվտանգության ու պետության լինել-չլինելու խնդիր է։ Այս քայլով փաշինյանական խունտան ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի ապագան իրեն բոլորովին չի մտահոգում։
Էհ...»։

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
59706.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
72104.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
75403.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
97230.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
111326.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
121724.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
130423.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
141020.10.2026, 22:48