Մահացել է Մանվել Բադեյանը

Երկարատև ծանր հիվանդությունից մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, Քուվեյթում ՀՀ նախկին դեսպան Մանվել Բադեյանը:
Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 1-ին, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում:
Մանվել Բադեյանը ծնվել է 1957 թվականի հունիսի 29-ին Գավառում։ 1979 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ Ստացել է տնտեսագետ, մաթեմատիկոսի որակավորումը։
1979 թվականին եղել է ՀԽՍՀ պետպլանին առընթեր տնտեսագիտության և պլանավորման Գիտահետազոտական ինստիտուտում եղել է գիտաշխատող։
1980-1981 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1981 թվականին Երևանի լուսատեխնիկական գործարանում աշխատել է տնտեսագետ։ 1982-1984 թվականներին սովորել է ԵԺՏԻ ասպիրանտուրայում։
1984-1992 թվականներին ԵրԱԱԻ-ում աշխատել է ավագ դասախոս։ 1992-1995 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտում բաժնի վարիչ, փոխտնօրեն։ 1995-1999 թվականներին եղել է «Եվրոստան-Ույուտ» ձեռնարկության հիմնադիր տնօրեն։
1999-2003 թվականներին եղել է Ազգային Ժողովի պատգամավոր («Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով)։ Եղել է Ազգային Ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Եղել է «Միասնություն» խմբակցության անդամ։
2003 թվականի մայիսի 25-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ Եղել է Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Մի քանի ժամ տևած որոնողական աշխատանքների արդյունքում երեխաները հայտնաբերվել են մանկապարտեզի ննջասենյակում
1022:00
«Թռած-բթված նիկոլական ոհմակի խոսույթը չափալախով կտրեմ». Արմեն Աշոտյան
4121:30
«Հրազդանում փակել են 3 գործարան, բայց մենք այն դարձնելու ենք Հայաստանի արդյունաբերական կենտրոնը». Նարեկ Կարապետյան
3921:18
«Չեն էլ թաքցնում, որ ոչ թե զորահանդես է, այլ նախընտրական քարոզչություն». Գևորգ Դանիելյան
5020:48
«Ուժեղ Հայաստան» դաշինքը Հրազդանում է. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
5720:24
««Հայ» և «հաղթանակ» բառերն այս իշխանությունների համար դարձել են մերժելի». Արմեն Ռուստամյան
4220:06
«Հայ ժողովուրդը տեղյա՞կ է, որ իր իշխանությունը ջնջում է Հայրենական պատերազմի մասին ամեն հիշատակում». Զախարովա
7919:12
«Ապուշները գնեցին հին, էժան մոդելները՝ մեր զինվորներին տանիքի վրա թիրախ դարձնելով». Պեդրո Զարոկյան (լուսանկար)
9318:42