«Մոտ ապագայում ստորագրվող կապիտուլյացիայի հետ հանրության մեծամասնությունն արդեն հաշտ է». Արսեն Ջուլֆալակյան

Նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արձանագրենք. փաստորեն, դե ֆակտո առկա, դե յուրե մոտ ապագայում ստորագրվող կապիտուլյացիայի հետ հանրության ծանրակշիռ մեծամասնությունն արդեն հաշտ է, պայքարելու այլևս կարիք չի տեսնում: Քաղաքական ուժերին էլ անդրադառնալու իմաստ չկա:
Հիմա արդեն ակտիվ քննարկվում է, թե կապիտուլյացիայի ո՞ր տարբերակն ընտրենք՝ ամերիկակա՞նը, ռուսակա՞նը, թե մեկ ուրիշը, որ կարող է առաջարկվել: Ընդ որում՝ տարբեր հայտնի արկածախնդիրներ/պատեհապաշտներ/տխմարներ, որոնց, ցավոք սրտի, այդ նույն հանրությունը հայտնի է դարձրել, ակտիվորեն պայքարում են ամերիկական տարբերակի համար՝ զուտ մեկ նպատակով, որ կապիտուլյացիան ստորագրող ազգակործան պատուհասը մնա իշխանության, և շարունակվի վակխանալիան:
Իսկ թե որ տարբերակով, ինչ է հանձնվում, ի՞նչ վիճակում է հետո հայտնվելու Հայաստանը, Արցախը, տեղի 100.000-ից ավելի մեր հայրենակիցները, ինչպիսի նոր ռիսկեր են առաջանալու՝ մեծ հաշվով նրանցից ոչ մեկին էլ չի հետաքրքրում:
Բացառիկ ենք նաև այդ առումով: Մի ամբողջ ժողովուրդ՝ իշխանության առաջնորդությամբ պայքարում է նախընտրած կապիտուլյացիային հասնելու համար...
Նորից ընդգծեմ: Ստորագրվելիք փաստաթուղթը Հայաստանի կապիտուլյացիան է, այլ ոչ հաշտության/խաղաղության պայմանագիր, ինչպես որ ներկայացվում է կոնկրետ շրջանակաների կողմից:
Հ. Գ. Քաղտեխնոլոգիաների էֆֆեկտը. թե ինչպես դարեր շարունակ և վերջին 2 տարին անընդհատ քեզ մորթող պետությունը «ձեռքի թեթև շարժումով» դառնում է ընդունելի, ոչ թշնամական:
«Արցախը Հայաստան է և վերջ»-ից դեպի լավագույն կապիտուլյացիա... Ամեն ինչ օրինաչափ է»:

«Սաուդյան Արաբիան ունի և՛ փող, և՛ տեխնիկա, սակայն չունի այն լծակը, որը կարող է ստիպել հակառակորդին կանգ առնել»․ Արտակ Զաքարյան
8203:06
«Այստեղ արդեն սահման է անցնում ոչ թե բառը, այլ պետությունը»․ Վլադիմիր Մարտիրոսյան (տեսանյութ)
9002:06
«Առևտրականների կյանքն ու անվտանգությունը թողնված է «բախտի քմահաճույքին»»․ Կարեն Հեքիմյան
9301:06
«Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին»․ պաշտպանական թիմ
10200:12
«Մարդ պետք է այնքան բարձր հեղինակություն ունենա, որ իրեն դիմավորեն իր օդաչուն և բորտուղեկցորդուհին»․ Էդգար Ղազարյան
11500:00
«Միջոցները որոշել ենք փոխանցել Տիգրանաշենի կարիքների համար»․ Նարեկ Կարապետյան
84Երեկ, 23:24
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
75Երեկ, 23:00
Ռուբինյանը պատգամավորներին պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել
84Երեկ, 22:42