Նախկին քարտուղարուհի փոխնախարարը չի համապատասխանում դատավորի կարգավիճակին. «Ժողովուրդ»
![]() 234 Հինգշաբթի, 06 հոկտեմբերի, 2022 թ., 09:00 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական անդամները հայտնվել են ծանր դրության առջև: Երբ հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հետ միասին Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) պետք է գործուղվի նաև նրա տեղակալ Երանուհի Թումանյանցը, կարծես համարվում էր հարցը փակված: «Նրանց առաջադրել է հենց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Փոխնախարար Թումանյանցի կենսագրության մեջ թաքնված կետեր կան, որոնք անհամատեղելի են դատավորի կարգավիճակի հետ: Հիմա ՔՊ-ականները նրա հետ միասին պետք է փորձեն հակառակն ապացուցել: Նրա աշխատանքային ստաժը չի բավարարում իրավաբան-գիտնականի քվոտայով ԲԴԽ անդամ դատավոր դառնալու համար: Նրա կենսագրության մեջ նշված է, թե աշխատանքային գործունեությունը սկսել է 2006 թվականից: Երանուհի Թումանյանցն աշխատել է ՄԻՊ-ում 2006-2016թթ. որպես ՄԻՊ աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանի քարտուղարուհի, իսկ քարտուղարուհու աշխատանքը մասնագիտական ստաժ չի կարող համարվել: Փոխնախարարի մասնագիտական գործունեությունը պետք է հաշվարկել միայն 2008 թվականից: Օրենքում հստակ ասվում է. «Ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ կարող է ընտրվել այն իրավաբան գիտնականը կամ այն հեղինակավոր իրավաբանը, որն ունի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ընտրական իրավունք, օժտված է բարձր մասնագիտական որակներով եւ ունի մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառություն»: Այսպիսով, նախկին քարտուղարուհի փոխնախարարը չի համապատասխանում այս չափանիշներին. նա ոչ միայն հեղինակավոր իրավաբան չէ, այլև չունի 15 տարվա փորձ»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
