««Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմ» ստեղծելու խոսակցությունները ոչ այլ ինչ են, քան հերթական պոպուլիզմ». Հռիփսիմե Ստամբուլյան
![]() 252 Հինգշաբթի, 06 հոկտեմբերի, 2022 թ., 17:42 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի կողմ թողնելով երեկ ԱԺ ամբիոնից վարչապետի պաշտոնն զբաղեցնողի կողմից հնչեցրած բոլոր կեղծիքներն ու մանիպուլյացիաները՝ պետք է անենք մի կարևոր արձանագրում՝ նա ի լուր աշխարհի և մեր ժողովրդի հայտարարեց, որ պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս ու կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի հետ՝ 1991-ի հիմքով՝ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման ճանապարհով: Այս պարագայում «Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմ» ստեղծելու մասին խոսակցությունները ոչ այլ ինչ են, քան հերթական պոպուլիզմն ու ձևականությունը: Ադրբեջանն Արցախի հետ բանակցությունների նստելու և որպես հավասար սուբյեկտ վերջինիս հետ հարաբերվելու որևէ ցանկություն ու պատրաստակամություն չունի: Դրա վկայությունն ընդամենը երեկ Ալիևի արած հայտարարություններն էին: Ժողովրդի լռությունը, անտարբերությունը, կտրուկ արձագանքների բացակայությունն այս իշխանությունը ներկայացնելու է որպես համաձայնություն՝ հայտարարված քաղաքականությանն ու ուրվագծված ճանապարհին: Կրկին ու կրկին պետք է խփենք զանգերը: Սա արդեն մեր երկրի, մեր հայրենիքի գոյության, այսօրվա ու վաղվա խնդիրն է, որպես ազգ ու պետություն մեր լինել-չլինելու խնդիրը»: Աղբյուրը` Հռիփսիմե Ստամբուլյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
