«Նախկին վարչապետին չի սազում մոլորեցնել ժողովրդին». Արման Մուսինյան
![]() 256 Ուրբաթ, 07 հոկտեմբերի, 2022 թ., 20:12 ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Խոսրով Հարությունյանի զրպարտությունը, թե՞ մոլորությունը: Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Վահե Մակարյանի հետ հարցազրույցում Խոսրով Հարությունյանը հայտարարել է. «Տեր-Պետրոսյանի դուրս գալը ֆորմատից (նկատի ունի Վեհափառ հայրապետի ձևավորած երկխոսության հարթակը), ըստ էության, ոչ թե խոսում է այն մասին, որ երեք նախագահները չեն կարող որևէ ընդհանուր հայտարարի գալ կամ չեն կարող մշակել ինչ-որ մի ընդհանուր մոտեցում, այլ ավելի շատ խոսում է այն մասին, որ ինքը՝ Տեր-Պետրոսյանը, իր պատմական առաքելության կարևորությունը չնկատեց, այլապես ինքն այդ քայլը չէր անի» (Հրապարակ, 07.10.2022): Ահասկանալի է, թե Հարությունյանը ինչի՞ց է ենթադրել, թե Առաջին նախագահը դուրս է եկել այդ ֆորմատից: Այս առիթով հարկադրված եմ վերարտադրել ս.թ. հոկտեմբերի 4-ի իմ գրառման հետևյալ պարբերությունը. «Առաջին նախագահի երեկվա արձագանքից շատերը եզրակացրել են, թե նա դրանով վիժեցրեց իշխանության և ընդդիմության միջև երկխոսության կայացման հնարավորությունը: Նրանք պարզապես չեն հասկացել, որ այդ գործընթացն արդեն իսկ վիժեցվել էր Ռոբերտ Քոչարյանի գրեթե 3 ժամ տևած ասուլիսի և Նիկոլ Փաշինյանի՝ հաջորդ օրը տված երկժամյա հարցազրույցի հետևանքով: ... Սրանով, ըստ էության, նրանք միաձայնությամբ հայտարարեցին, որ երկխոսության կայացմանը հասնելու կամուրջներն այրված են»: Եթե այս պարզ բանը Հարությունյանը չի հասկացել, դա իր անձնական խնդիրն է: Բայց, նախկին վարչապետին չի սազում մոլորեցնել ժողովրդին»: Աղբյուրը` Արման Մուսինյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
