Փաշինյանի հայտարարությունը Վոլոդինի հետ հանդիպմանը. նա խաբել է. մաս 120. «Ժողովուրդ»
![]() 213 Չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2022 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա ապրիլի 20-ին՝ ժամը 14։19-ին, ՀՀ կառավարությունը լրատվամիջոցներին մի հաղորդագրություն էր ուղարկել, որում ներկայացված էր այն ելույթը, որ նա ունեցել է ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ։ Փաշինյանը նշել էր. «Նախագահ Պուտինի հետ արդյունավետ քննարկում ունեցանք, ընդունեցինք համատեղ կարևոր հայտարարություն»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ վերջնական համաձայնության են եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում՝ կապված անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հարցի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացների շուրջ: Սակայն երբ նրա այս հայտարարության շուրջ աղմուկ բարձրացավ մասնավորապես ադրբեջանցիների կողմից և գուցե Կրեմլի կողմից զանգից հետո ՀՀ կառավարության կայքում լուրը խմբագրվել է. նշվել է, թե համաձայնությունը կապված է «Լեռնային Ղարաբաղի անվտանգության» հետ։ Պարզվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստել է։ Փաստորեն, նա ոչ միայն Հայաստանի ներսում ՀՀ քաղաքացիների գլխի տակ փափուկ բարձ դնելու համար է մանիպուլյացիոն հայտարարություններ անում, այլ նաև միջազգային հարթակներում է ստում և մեր երկրի ազգային անվտանգությանը վտանգ ներկայացնում»։ Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
