Հարավային Կորեայում երկու հանքափորներ 9 օր անցկացրել են գետնի տակ՝ սնվելով լուծվող սուրճով

1301
Կիրակի, 06 նոյեմբերի, 2022 թ., 00:24
Հարավային Կորեայում 62 և 56 տարեկան երկու հանքափորներ հանքի փլուզումից հետո 9 օր անցկացրել են փլատակների տակ։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Ցինկի հանքավայրի փլուզումը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 26-ին հյուսիսարևելյան Բոնհվա կոմսությունում: Արդյունքում երկու բանվոր արգելափակվել են 190 մետր խորության վրա։
Ավելի քան մեկ շաբաթ կորեացիները սնվել են լուծվող սուրճով, որը տղամարդիկ վերցրել էին իրենց հետ մինչև խորքեր իջնելը, ինչպես նաև խմել են ցանկացած ջուր, որը հոսել է հանքի ներսում։ Տղամարդիկ կարողացել են նաև վրաններ խփել և կրակ վառել՝ տաքանալու համար։
Փլուզումից հետո տասներորդ օրը փրկարարներին հաջողվել է դուրս բերել հանքափորներին։ Այժմ նրանք հիվանդանոցում են, նրանց վիճակը գնահատվում է կայուն։

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար
820:48
«Եվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը». Լևոն Ազիզյան (լուսանկար)
2620:36
ԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանում իր 14 առևտրային խոշորագույն գործընկերների նկատմամբ
9520:25
Ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդшխության փորձերը
6619:36
«Վճռաբեկը բացառիկ արագությամբ վարույթ է ընդունել Դավիթ Համբարձումյանի դեմ բողոքները՝ ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ»․ Գայանե Պապոյան
7318:48
Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է. տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են (տեսանյութ)
8218:42
Գազայի հատվածում ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարին
12018:25
«Ասֆալտը փչացնում և խցանում են ստեղծում նաև գերծանրաբեռնված հնամաշ բեռնատարները»․ Տիգրան Դավուդյան
7318:18