Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետման եզրակացություն տվող հանձնաժողովի նիստի օրը հայտնի է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի նոյեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը:
Հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում ներկայացրած քաղաքացին կամ նրա ծնողները կամ նրա կողմից նշված այլ անձինք, սակայն յուրաքանչյուր քաղաքացու մասով՝ մեկ անձից ոչ ավելի:
Նիստին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2022 թվականի նոյեմբերի 14-ը՝ ժամը 18.00-ը, [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելով մասնակից քաղաքացու անուն, ազգանուն և հայրանունը (եթե դիմում ներկայացրած քաղաքացին անձամբ չի մասնակցում, ապա գրանցման հայտի մեջ նշվում են դիմում ներկայացրած քաղաքացու տվյալները ևս)՝ ժամը 14.00-ին անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2):

«Առաջարկում եմ կրթական աստիճանը ստուգելու հետազոտություն անցկացնել նաև ԱԺ-ում»․ Թաթուլ Հակոբյան
113Երեկ, 17:36
«Ամեն ինչ իրենց մակարդակին են իջեցնում»․ Արա Պապյան (լուսանկար)
115Երեկ, 17:18
«Հանրակրթության ոլորտը վերածվել է սպառողական հասարակության յուրօրինակ կոնգլոմերացիայի»․ Հակոբ Բադալյան
142Երեկ, 10:00
«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»
146Երեկ, 09:18
«Կրթության ոլորտում արտակարգ ռեժիմ է պետք»․ Տիգրան Ջրբաշյան (լուսանկար)
19509.09.2026, 17:24
«Ինչո՞ւ եք Երևանի ծայրամասերից ձեր երեխաներին տանում Կենտրոնի դպրոց»․ Անի Կաղինյան
22309.09.2026, 15:36
«Դպրոցահասակ երեխաները դժվարությամբ են յուրացնում կարդացածը․ որտե՞ղ է խնդրի պատճառը»․ Մանե Թանդիլյան
20409.09.2026, 15:18
««Հայ ասպետ»․ նախագիծ, որը կրթում ու դաստիարակում էր մատաղ սերնդին»․ Մենուա Սողոմոնյան
21809.09.2026, 10:48