Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Արմեն Աշոտյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել

Արմեն Աշոտյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել
276
Չորեքշաբթի, 16 նոյեմբերի, 2022 թ., 22:30

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, նախկին նախարար Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական դիրքի չարաշահման, որն առաջացրել է ծանր հետևանքներ և փողերի լվացման հատկանիշներով:
Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին: