«Պաշտոնյա կա, որ ասում է՝ որևէ տարբերակ գոյություն չունի, կան ադրբեջանական կողմի առաջարկներ». Գևորգ Դանիելյան

«Խաղաղության» համաձայնագիր. սահմանադրականության հարցն ու միջազգային իրավաքաղաքական հետևանքները» խորագրով համաժողովի ժամանակ ելույթ է ունեցել իրավագիտության դոկտոր-պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը: «Պետք է փորձենք տալ գնահատականներ՝ կնքվելիք համաձայնագրի հիմնադրույթները, որոնց մասին այս կամ այն չափով հրապարակումներ կան, որքանո՞վ են համահունչ Սահմանադրությանն ու Անկախության հռչակագրին։ Նախ, ես մեծ հույսեր չեմ փայփայում, որ ընդհանրապես միջազգային պայմանագրերը կամ միջազգային կազմակերպություններն աշխարհաքաղաքական այս փուլում էական դերակատարում ունեն։ Ցավոք, մենք հակառակ պատկերն ենք տեսնում. միջազգային կազմակերպությունները չունեն նախկին հեղինակությունը։ Նախկինում էլ մի առանձնակի հեղինակություն չեն ունեցել, բայց հիմա առավել ևս իրենց բազմաստանդարտ գործունեության արդյունքում այն գրեթե զրոյի է հավասարեցվել։ Հիմա, երբ խոսում ենք միջազգային պայմանագրերի մասին, առաջինը կուզեի անդրադառնալ այն խնդրին, թե ովքեր են նախաձեռնում։ Որպես կանոն, շահառուն այն կողմն է, որը խնդիրներ ունի, այսինքն՝ ինքը տուժող կողմն է։ Բայց մենք հիմա քննարկելու ենք ոչ թե շահառուի տարբերակը, որպիսին չկա ընդհանրապես, այլ պետք է քննարկենք, ասենք, վաշինգթոնյան տարբերակը, ռուսաստանյան տարբերակը և այլն։ Կա նաև պաշտոնյա, որ ասում է՝ որևէ տարբերակ գոյություն չունի, ընդամենը կա ադրբեջանական կողմի առաջարկներ, որոնք որոշ վերապահումներով ընդունվել են։ Հայկական տարբերակի մասին մենք չենք խոսում...»: Դանիելյանի խոսքով՝ ավելի շահեկան կլիներ, եթե մենք ունենայինք սեփական տարբերակը:

«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
2323:12
«Որոշել ենք թաղման նպաստ տրամադրել միայն սոցիալապես անապահովներին»․ Նիկոլ Փաշինյան
4422:54
«Եթե մարդուն հայրենազրկել են, ո՞վ է պաշտպանելու նրա՝ հայրենիքում ապրելու իրավունքը»․ Մհեր կարագոզյան
4822:36
«Մեր Եկեղեցին բռնազավթված է․ այդ խնդիրը պետք է լուծենք՝ նաև օրենքում կատարելով փոփոխություններ»․ Նիկոլ Փաշինյան
5322:12
«Արևմուտք - ՌԴ հարաբերությունների լարվածության պատճառով ՀՀ-ն կարող է իր իսկ նախաձեռնած ծրագրից դուրս մնալ»․ Նիկոլ Փաշինյան
6721:30
«Քանի դեռ Հայաստանում խաղաղության միջավայր է, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները չեն կարող նույնը լինել»․ Նիկոլ Փաշինյան
6621:18
«Եթե խնդիր ենք դնելու, որ Ադրբեջանին ապացուցենք, թե Գանձասարը հայկական է, դա անիմաստ և անիրագործելի է»․ Նիկոլ Փաշինյան
7221:06
«Եթե մենք ամեն ինչին արձագանքենք այնպես, ինչպես սովորաբար միշտ արձագանքել ենք, կհայտնվենք պшտերազմի հորձանուտում»․ Նիկոլ Փաշինյան
7920:42