«Հայաստանում քաղաքական համակարգը վերջնականապես տապալված է». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եկեք ինքներս մեզ չխաբենք, Հայաստանում քաղաքական համակարգը վերջնականապես տապալված է ու այդ ամենը 2018-ից չի սկսվել: 2018-ին տեղի ունեցած տրագիկոմեդիան ընդամենը մահացող քաղաքական համակարգի դրամատիկ հանգրվաններից մեկն էր, ոչ ավելին: Ամեն ինչ ավելի խորքային պատճառներ ունի:
Ինչ ենք հասկանում ասելով քաղաքական համակարգ:
Քաղաքական համակարգը պետության կառավարման առանցքն է, երբ ստեղծվում են կուսակցություններ, որոնք ընտրությունների արդյունքում ստանձնում են պետության կառավարման ղեկը: Այդ կուսակցությունները, գործելով օրենքի շրջանակում, հանդիսանում են երկրի քաղաքական համակարգի առանցքները:
Երբ կուսակցություններն առհասարակ հանրային հեղինակություն չունեն, չեն հանդիսանում հանրային-քաղաքական ինստիտուտներ, այլ մեկ, կամ մի քանի անձի շուրջ միավորված ամբոխ են, առանց սկզբունքների, աշխարհայացքի, ներքին խաղի կանոնների, ապա այդ դեպքում կարող ենք ասել, որ երկիրը քաղաքական համակարգ չունի ու ընթանում է տարերային եղանակով:
Սա պետք է փաստել ու, որպես եզրակացություն, չպետք է այդ չկայացած խմբավորումներից ինչ-որ բան պահանջել, առավել ևս իրենց հետ ինչ-որ հույսեր փայփայել: Նախ թող ինքներն իրենց կարողանան փրկել, որից հետո խոսենք, թե իրենք ոնց են երկիրը փրկելու»:

«Ինչո՞ւ են փորձում այս ամենը ներկայացնել օրինականության տեսանկյունից, երբ այն օրենքի հետ որևէ աղերս չունի». Վարդուհի Սարգսյան
4906:06
«Երկու օլիգարխները և երկու նախկին նախագահները մի բան չեն հասկանում». Հայկ Մարտիրոսյան
6505:18
«Երբ Իրանի բլոկադայի տեսլականն իր իմաստը կորցնի, TRIPP-ի արժեքը ո՞րն է ԱՄՆ-ի համար». Արա Պողոսյան
6503:12
«Անխուսափելի բախումները հետ են գլորելու Հայաստանի զարգացման անիվը». Սուրեն Սահակյան
8002:12
«Կապիտուլյանտին իրավական և հասարակական պատասխանատվության պիտի ենթարկել». Լևոն Ջավախյան
7001:12
«Պայքարն այժմ տեղափոխվում է ՍԴ». Ավետիք Չալաբյան
7400:42
«Աննախադեպ կերպով ամրապնդվել են Իրանի դիրքն ու հեղինակությունը». Վարդան Ոսկանյան
7300:30
«Պատահական չէր, որ այդ օրը Տավուշում հեծանիվ էր քշում Նիկոլ Փաշինյանը». Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
83Երեկ, 23:36