«Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարություն է տարածել
![]() 328 Ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2022 թ., 19:42 ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարություն է տարածել. «2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման և ապագայում ցեղասպանությունների կանխման նպատակով, հայկական դիվանագիտությունը հաջողել էր դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ում ամրագրել՝ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: Դա, իրավամբ, շոշափելի ձեռքբերում էր հայ դիվանագիտական և քաղաքական շրջանակների համար, սակայն գործող իշխանություններն այլևս չեն հետապնդում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համազգային խնդիրը, որով սահմանված վտանգները, ցավոք, այսօր տեսանելի են Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Արցախում: ՄԱԿ-ի կողմից հաստատված ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման օրվա առիթով, Արցախի խորհրդարանը հանդես է եկել առաջարկով, որով կոչ է ուղղում միջազգային հանրությանն առաջարկելով, դատապարտել Ադրբեջանի սադրիչ գործողություններն Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի նկատմամբ և որակել այն որպես 21-րդ դարի ցեղասպանություն: Անվերապահորեն սատարելով Արցախի մեր գործընկերների առաջարկը, ցանկանում ենք նաև արձանագրել, որ Ադրբեջանը հետևողականորեն տապալում է խաղաղ բանակցությունների գործընթացը, հայտարարում, որ ուժի կիրառման միջոցով Արցախի հարցի լուծումն իր համար շարունակում է մնալ առաջնային օրակարգի հարց, իր քաղաքականությունը կառուցում է Արցախին առավելագույն մարդկային կորուստներ պատճառելու և հումանիտար աղետի առաջ կանգնեցնելու քաղաքականությամբ, ինչպես նաև Հայաստանը՝ Արցախին կապող միջանցքը փակելու սպառնալիքով, փորձում է հասնել Արցախի ամբողջական շրջափակմանը: Ադրբեջանն առաջնորդվում է «չկան հայեր՝ չկա կոնֆլիկտ» սկզբունքով և իր առաջ դրված առավելապաշտական նպատակներին հասնելու համար, Արցախին սպառնում է էթնիկ զտումներով, սեփական բնօրրանից զրկելու պահանջներով, ինչպես նաև ֆիզիկական հաշվեհարդարով: Նշված մոտեցումները ոչ այլ ինչ են, քան՝ ցեղասպանական հռետորաբանություն: Ուստի կոչ ենք անում աշխարհի բոլոր խորհրդարաններին 21-րդ դարում կանխել Ադրբեջանի կողմից ցեղասպան նկրտումները»: Աղբյուրը` Հայկ Մամիջանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
