Վրաստանը հրաժարվել է վերականգնել Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները. Մոսկվայի արձագանքը

Վրաստանը չի նախատեսում մոտ ապագայում վերականգնել Ռուսաստանի հետ ուղիղ ավիաչվերթները, նախօրեին ռուսական լրատվամիջոցներին հայտնել է ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով երկրի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն։
Բացի այդ, Աբաշիձեն մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու մտադրության մասին։ «Մենք գիտենք, որ Մոսկվան քննարկում է մի շարք երկրների, այդ թվում՝ Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի պարզեցման հարցը։ Այս կապակցությամբ հիշեցնեմ, որ դեռ 2011 թվականին Վրաստանը վերացրել է վիզային ռեժիմը Ռուսաստանի քաղաքացիների համար, և այդ ռեժիմը պահպանվել է առ այսօր։ Այսինքն, Վրաստան այցելելու համար ՌԴ քաղաքացիներին վիզա պետք չէ։ Ինչ վերաբերում է ուղիղ չվերթների վերսկսմանը, ապա այս հարցն այժմ մեր օրակարգում չէ»,- ասել է Աբաշիձեն։
Ռուսաստանի հետ ուղիղ չվերթներ իրականացնելուց Վրաստանի հրաժարմանը Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը պատասխանել է, որ վաղուց ժամանակն է, որ Վրաստանը վերսկսի կանոնավոր չվերթները Ռուսաստանի հետ։ «Ափսոս, որ Վրաստանի ղեկավարությունը չի կարող քաջություն հավաքել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններն ու ուղիղ թռիչքները ապաշրջափակելու համար։ Վաղուց ժամանակն է…»,- ասել է Գավրիլովը։
Երկու երկրների միջև ուղիղ չվերթները չեղարկվել են 2019 թվականի հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից՝ Վրաստանում հակառուսական ցույցերի պատճառով:

Նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով (լուսանկար)
5407:06
«Ավելի հեշտ չի՞ քաղաքում օրվա մեջ որոշ ժամերին պարետային ժամ հայտարարեք». Կարեն Վրթանեսյան
10504:00
«Հայաստանում առաջիկա ընտրությունները կլինեն բազա». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
130Երեկ, 23:54
Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
130Երեկ, 23:30
«Ալի Աքբար Վելայաթիի ռեզոնանսային հոդվածը». Արա Պողոսյան
131Երեկ, 23:00
Նոյեմբերի 15-ին կբացվի Հայոց ցեղասպանnւթյան հետազոտող Վահագն Դադրյանի թվային արխիվի անվճար հասանելիությունը
191Երեկ, 22:49
Ռուսաստանը վրացական ընդդիմադիր «Դրոա!» կուսակցությունը հայտարարել է որպես «անցանկալի»
197Երեկ, 22:13
«Համախմբման անհրաժեշտությունը պայմանավորված է արտաքին պարտադրանքի և ներքին քաղաքական ճնշումների փոխկապակցված վտանգներով». «Միասնության թևեր»
94Երեկ, 22:00