«Ոչ բավարար եմ գնահատում ռուս խաղաղապահների գործողությունները, ավելի կոշտ միջոցներ պետք է ձեռնարկել»․ Արծվիկ Մինասյան
![]() 174 Չորեքշաբթի, 14 դեկտեմբերի, 2022 թ., 13:48 ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասել է․ «Ոչ բավարար եմ գնահատում ռուս խաղաղապահների գործողությունները, ավելի կոշտ միջոցներ պետք է ձեռնարկել։ Իրենք ասում են՝ մենք այդպիսի մանդատ չունենք և այլն, սակայն կա այդ մանդատը, և այն գալիս է մարդու հիմնարար իրավունքների ապահովման հրամայականից, այդ մանդատը ՌԴ-ն ունի նաև որպես ՄԱԿ-ի ԱԽ անդամ, որպես Մինսկի համանախագահող երկիր և ունի որպես 2020 թվականի նոյեմբեի 9-ի հայտարարության երաշխավորող կողմերից մեկը։ Հայստանն էլ պետք է ոչ թե մեղադրի ՌԴ-ին, այլ պահանջներ առաջադրի միջազգային հանրությանը, որ կոշտ միջոցներ է պետք է կիրառել, միայն հայտարարություններ անելով չէ։ Ի՞նչ է նշանակում՝ ԵՄ դիտորդները եկան, հիմա էլ գնում են․ իսկ ի՞նչ են արել, իրենց գտնվելու ժամանակ Ադրբեջանը անընդհատ կրակում էր, թող հրապարակեն այդ զեկույցը»,- նշել է պատգամավորը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
