Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Խաղաղապահներն ու Արցախի իշխանությունները այսօր կպատասխանեն...». Արթուր Ղազարյան

«Խաղաղապահներն ու Արցախի իշխանությունները այսօր կպատասխանեն...». Արթուր Ղազարյան
336
Կիրակի, 25 դեկտեմբերի, 2022 թ., 11:24

Ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր կայանալիք հանրահավաքում ծածանվելու են միայն Արցախի դրոշները։
Խաղաղապահները ու Արցախի իշխանությունները այսօր կպատասխանեն, թե ինչո՞ւ են 2020 թվականի պատերազմի ընթացքում Արցախից հեռացած 90,000 մարդկանց նորից հետ տարել Արցախ։
Արցախի իշխանությունները այսօր կբացատրեն, թե ինչու են տոտալ բլոկադայի մեջ գտնվող երկրում պաշտպանում հանքահեն ապազգային կապիտալիստների շահերը։
Արցախի իշխանությունները կհայտնեն, թե ինչպես են ադրբեջանցի «էկոլոգները» 14 օր առաջ հայտնվել, Արցախի սրտում, հենց հանքավայրի մուտքի մոտ»։

Աղբյուրը`   Արթուր Ղազարյան