Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Մեզնից է կախված՝ ինչպիսին կլինի վաղվա օրը, գալիք տարին, հաջորդ դարը»․ Ա․ Թովմասյան

«Մեզնից է կախված՝ ինչպիսին կլինի վաղվա օրը, գալիք տարին, հաջորդ դարը»․ Ա․ Թովմասյան
266
Կիրակի, 01 հունվարի, 2023 թ., 08:06

Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանի գրառումը. «Հարգելի ընկերներ.
Հիշե՛ք, որ մեզնից է կախված, թե ինչպիսին կլինի վաղվա օրը, գալիք տարին, հաջորդ դարը:
Այս րոպեներին մենք ևս մեկ անգամ ամփոփում ենք մեր մտքերն ու զգացմունքները, համեմատում ակնկալիքներն իրականության հետ՝ գիտակցելով, որ դեռ շատ անելիքներ ունենք: Անցնող տարին մեզ ևս մեկ անգամ հնարավորություն ընձեռեց համոզվելու ու ցույց տալու, որ գիտենք պետականության արժեքը, որ կարողանում ենք հստակ կողմնորոշվել պատմության և իրականության մեջ, որ ապագային չենք սպասում ձեռքներս ծալած, այլ միշտ պայքարել ենք, ձգտել ենք և շարժվել ենք առաջ: Բոլորիս երազանքն է ստեղծել զարգացած, արդար ու անվտանգ պետություն և այդ ամենը մեզնից է կախված, թե ինչպիսին կլինեն վաղվա օրը, գալիք տարին, հաջորդ դարը:
Մաղթում եմ, որ բոլորս հավատանք ու վստահ լինենք մեր ուժերին, լիարժեք և արժանապատվորեն օգտագործենք մեր հնարավորություններն ու ներուժը հանուն մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ, որպեսզի ապագան լինի անվտանգ ու ապահով, որպեսզի հաջորդ տարի այս նույն ժամանակ մենք կարողանանք հետ նայել ու անկեղծորեն ասել՝ անցնող տարին լավ տարի էր: Իսկ իմ Ամանորյա ցանկությունս մեկն է, ազատվել թուրքի ստրուկ՝ հայ տականքից:
Շնորհավոր Ձեր Նոր տարին, լավ եղեք, եթե կարող եք...»։

Աղբյուրը`   Արթուր Թովմասյան