Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Երբ դրա մասին հայտարարվում է ամենաբարձր մակարդակով, ստացվում է՝ էդ բարակ առվի ճանապարհն էլ ես փակում»․ Լևոն Սարդարյան

«Երբ դրա մասին հայտարարվում է ամենաբարձր մակարդակով, ստացվում է՝ էդ բարակ առվի ճանապարհն էլ ես փակում»․ Լևոն Սարդարյան
292
Կիրակի, 08 հունվարի, 2023 թ., 15:36

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որևէ նորմալ մարդու համար ընդունելի չէ, որ ինչ-որ մեկը ռուս խաղաղապահների հետ ունեցած կապերն օգտագործելով՝ բանջարեղեն ա ներկրել ու ավելի թանկ գնով վերավաճառել ա տոտալ շրջափակման մեջ հայտնված արցախցիներին։ Մյուս կողմից՝ պարզվում ա, որ թեկուզ նման անընդունելի տարբերակով, բայց էդ փոքր հնարավորությունը եղել ա։ Բայց էն պահին, երբ դրա մասին հայտարարվում ա ամենաբարձր մակարդակով, ստացվում ա, որ էդ բարակ առվի ճանապարհն էլ ես փակում։ Մեկնումեկն ինձ դրա իմաստը կբացատրի՞»։

Աղբյուրը`   Լևոն Սարդարյան