«Եթե Ադրբեջանը չբացի ճանապարհը, ի՞նչ եք անելու»․ լրագրողը՝ Փաշինյանին
![]() 484 Երեքշաբթի, 10 հունվարի, 2023 թ., 12:54 Եթե Ադրբեջանը չբացի ճանապարհը, ի՞նչ եք անելու. ասուլիսի ժամանակ դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ հարցրեց լրագրողը: «Ես հիմա այս համատեքստում կանեմ մի շարք հայտարարություններ, որոնք սուր կլինեն: Բայց մենք դրանց պետք է վերաբերվենք աշխատանքային տրամաբանության մեջ: Ինչ է ուզում Ադրբեջանը. կա տեսակետ, որ Ադրբեջանն ուզում է վերացնել հայկական պետությունը: Նման տեսակետ ունեցողների հայտարարությունները մերկապարանոց համարվել չեն կարող, որովհետև տեսնում ենք, թե ինչ խոսույթ է զարգացնում Ադրբեջանը: Ինչո՞ւ է Ադրբեջանն այսպես վարվում: Երբ փորձում ենք հասկանալ, կան փորձագետներ, որ ասում են, թր Ադրբեջանը մտածում է,որ հայերն էլ իրենց հերթին ուզում են վերացնել ադրբեջանական պետությունը: Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակաբար ատելության խոսք է զարգացնում, նաև՝ կրթական մակարդակում: Ըստ փորձագետների՝ նրանք էլ մեր գործողություններում են տեսնում նման դրսևորումներ: Երբ որ հարց է հչում, թե արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությւոնը, մեծ հարցով պատասխանն այո-ն է: Այստեղց կրկին փորձագետները հարց են բարձրացնում՝ իսկ ի՞նչ նկատի ունեն տարածքային ամբողջականություն ասելով: ՄԵնք այս հարցերին պետք է վերաբերվենք մեծ ընդհանուր նկարի մեջ: Այս հարցի պատասխաններից է կախված ընդհանրապես ապագան: Հաջորդը մեր արձագանքը այս ամեն ինչին պետք է լինի ասիմետրիկ: Մենք պետք է մեր պետության ինստիտուցիոնալ օրակարգից չշեղվենք»,- ասաց Փաշինյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
