Արցախի դեղատներում իրավիճակը ճգնաժամային է
![]() 497 Երեքշաբթի, 10 հունվարի, 2023 թ., 22:36 Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղու՝ ադրբեջանցիների կողմից փակման պատճառով Արցախի դեղատներում որոշ տեսակի դեղամիջոցների և մանկական կերերի անհրաժեշտությունն ավելի է զգացվում։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի մայրաքաղաքում գործող դեղատների ցանցի դեղագետ Շուշան Նազարեթյանն ասել է, որ այս պահի դրությամբ կաթնախառնուրդների, մանկական տակդիրների ու հակաբիոտիկների մեծ պահանջարկ կա։ «Մինչև 6-7 տարեկան երեխաների համար պետք են հեղուկ հակաբիոտիկներ՝ ի հայտ եկող ինֆեկցիոն պրոցեսները կանխարգելելու համար, իսկ հեղուկ հակաբիոտիկներ ընդհանրապես չկան։ Նույն տարիքային խմբի երեխաների համար չկան նաև ջերմիջեցնող դեղեր։ Փոխարինող դեղամիջոցներով մեկ-երկու շաբաթ կարողացել ենք խնդրին լուծում տալ, բայց դրանք էլ են արդեն սպառվել»,- ներկայացրել է Նազարեթյանը։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«HPV թեստավորումը միայն ապահովագրվածների համար է»․ Անուշ Պողոսյան
51916.04.2026, 16:42
Օգտագործվող շաքարի զգալի մասը «թաքնված» է վերամշակված մթերքներում
51716.04.2026, 09:00
ԱՄՆ-ում բժիշկը սխալ օրգան է հեռացրել ու դարձել բուժառուի մահվան պատճառ
156815.04.2026, 21:02
Վարկով առողջապահություն. 102 մլն վարկ՝ ապահովագրության համակարգի համար. «Ժողովուրդ»
62615.04.2026, 09:00
«Տառասխալներով, սխալ հրամաններով կառավարում են բուժաշխատողներին»․ Գևորգ Գրիգորյան
44114.04.2026, 12:30
«Հերթական սուտը՝ նախարարի շուրթերից». Անուշ Պողոսյան
59813.04.2026, 13:06
«Ումի՞ց եմ վախենում, այդ ովքե՞ր են»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
87610.04.2026, 15:18
«Սրտաբանը ստացել է այնպիսի ցածր աշխատավարձ, որ սեփական դիմումի համաձայն դուրս է եկել աշխատանքից»․ Գևորգ Գրիգորյան
89209.04.2026, 10:24
