Մահացել է Վախթանգ Կիկաբիձեն

85 տարեկանում մահացել է վրացի դերասան, երգիչ, կինոռեժիսոր, ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Վախթանգ Կիկաբիձեն։
2021-ի հոկտեմբերին կյանքից հեռացել էր Կիկաբիձեի կինը՝ Իրինա Կեբաձեն: Նրանք ամուսնացել էին 1965 թվականին:
Վախթանգ Կոնստանտինի Կիկաբիձեն ծնվել է 1938 թվականին Թբիլիսիում: Մանուկ հասակում ապրել է Վերե շրջանում՝ Փարաջանովի հարևանությամբ։ Դպրոցն ավարտելուց հետո 1955-1957 թվականներին սովորել է Թբիլիսիի համալսարանում։ 1959 թվականին աշխատանքի է անցել Թբիլիսիի ֆիլհարմոնիայում։ 1961-1963 թվականներին սովորել է Թբիլիսիի օտար լեզուների ինստիտուտում։
1966 թվականին առաջին անգամ հանդես է եկել կինոյում՝ ռեժիսոր Նիկոլայ Սանիշվիլիի «Հանդիպում լեռներում» ֆիլմում։ 1966 թվականին Վախթանգ Կիկաբիձեն ընդունվել է «Օրերա» համույթ (հարվածային գործիքներ, վոկալ)։ 1969 թվականին առաջին անգամ նկարահանվել է Գեորգի Դանելիայի «Մի՛ վշտանա» ֆիլմում։

Կիկաբիձեն մի շարք հայտնի երգերի կատարող է՝ «Չիտո գրիտո», «Իմ տարիները իմ հարստությունն են» և այլն։

«Քահանայական ձեռնադրությունը՝ եկեղեցու յոթ սուրբ խորհուրդներից մեկը». Սամվել դպիր Գրիգորյան
15700:24
Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն
17000:12
Հին Կապանում հայտնաբերվել է իշխանական գավազանի բրոնզե գլխիկ (լուսանկար)
178Երեկ, 23:30
Աֆրիկյան եղբայրներ․ հայ բարերարներ, որոնք իրենց հետքն են թողել Երևանի պատմության մեջ (լուսանկար)
169Երեկ, 23:12
«Արցախ» կամերային նվագախումբը հայտարարություն է տարածել
147Երեկ, 19:54
Կատարվեց քահանայական ձեռնադրություն (լուսանկար)
130Երեկ, 19:00
Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ
23121.11.2026, 23:24
Շվեյցարական Ալպերում հայտնաբերվել է գրեթե չորս հազար տարվա վաղեմության բրոնզե զարդ (լուսանկար)
87719.11.2026, 23:43