«Չունենալով Միխայիլ Սաակաշվիլու խելքն ու կրթվածությունը՝ ընդօրինակում է նրան». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հունվարի 21-ին Իջևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարեկներին մաղթել, հանձնարարել, հրամայել է, որ նրանց ձեռքերը չկպչեն կաշառքին, ասելով, որ կոռուպցիան ավերում է երկիրը, այն երկիրը զրկում է ապագայից:
Նիկոլ Փաշինյանը, չունենալով Միխայիլ Սահակաշվիլու խելքն ու կրթվածությունը, կոռուպցիայի հանդեպ վերաբերմունքի հարցում ընդօրինակում է նրան, այսինքն՝ իշխանության ցածր մակարդակում վերացնում է կաշառակերությունը, որպեսզի հասարակությանը տեսանելի լինի, թե իշխանությունն անողոք է կաշառակերության դեմ։ Դրա փոխարեն իշխանությունը կոռուպցիայով զբաղվելու մենաշնորհը, հանրության աչքերից հեռու, վերցնում, վերապահում է իրեն։ Հայաստանում դա իրականացվում է պետական բյուջեից անհարկի, չհիմնավորված մեծ պարգևավճարների, մեկ անձից հրատապ գնումների, այդ գնումներում «յուրայինների» հաղթելու, ոչ հրատապ պետական մեծ ծախսերի, ծառայողական թանկ ավտոմեքենաների գնման, արտերկիր թանկ, սակայն պետության համար անօգուտ գործողումների, հովանավորչության, սեփական կլանի անդամներին, համադասարանցիներին և հայրենակիցներին բարձր պաշտոններում տեղավորելու և այլ ձևերով։
Սահակաշվիլին հիմա որտե՞ղ է, բոլոր հեղափոխականների, մանավանդ՝ կեղծ հեղափոխակաների վերջը վատ է լինում»:

«Հասանք Փարիզ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
1415:42
«Ամեն օր մի նոր ստորություն ու սրիկայություն են մտածում, որ մարդկանց ճնշեն»․ Գագիկ Եղիազարյան
3915:12
«Փոփոխություններ՝ համատիրություններում»․ Արմեն Գալջյան (տեսանյութ)
5814:54
«Փոշեկուլի ներկայացուցիչն ականատես չի եղել իրական աղբին, որը շարքից կհանի աղբոմոբիլը»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
7913:24
«Հ1-ի հայլուրյան Հայաստանը ծաղկող երկիր է, բայց երբ այն ավարտվում է, առճակատվում ես այլ իրականության»․ Վրույր Այվազյան (տեսանյութ)
7712:48
«Աջափնյակի մետրոյի ծրագրի համար ընկերությունների ցանկ կա, այդ թվում՝ ռուսական»․ Տիգրան Ավինյան
7812:42
Ավելի քան 100 մլն ռուբլի՝ շքեղ հարսանիքի համար (տեսանյութ)
16811:07
«Սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում»․ Լևոն Ազիզյան
8910:00