«Արցախի նման պետություններում պոպուլիզմը կարող է կործանարար լինել». Հայկ Խանումյան

ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանի գրառումը. «Արցախի պետական համակարգի բոլոր ոլորտներում էլ հետպատերազմյան շրջանում օրուգիշեր աշխատելու մեծ ճակատ կա։ Ընդ որում, անվտանգային միջավայրը հաշվի առնելով՝ առավելապես պետք է ոչ հրապարակային աշխատել։ Եթե մարդ գալիս է ոլորտ կամ ոլորտներ կառավարելու և առաջին գործը լինում է քարոզչական թիմերի ձևավորումը, որոնք ամեն օր սոցցանցերում նրա մասին գրառում կանեն, նրան ամենազոր ու սուրբ կհռչակեն, ուրեմն այս մարդը ձախողելու է։ Ձախողելու է ոչ թե «Ֆեյսբուք»-ում, որտեղ նա մոլի ֆանատներ ու վարձու ստատուսագիրներ ունի, այլ ձախողելու է իրեն վստահված ոլորտները։ Եթե Լատինական Ամերիկայում պոպուլիզմը կարող է բերել չքավորության, ապա Արցախի նման անվտանգային միջավայր ունեցող պետություններում պոպուլիզմը կարող է կործանարար լինել։ Եթե պաշտոնյան խնդիրներ լուծելու փոխարեն լայվեր է անում, խոստանում պայքարել, կոչ անում միասնականության՝ ուրեմն անուղղելի հիմար է։ Եթե այդ լայվերի ընթացքում պետական գաղտնիք է հրապարակում կամ պետության անվտանգության սպառնացող այլ տեղեկություն՝ ուրեմն չարագործ է։ Հասարակությունը չպետք է գերի լինի ինքնասիրահարված, փառքի հասնելու մոլուցքով տառապող անձերին, որոնք Արցախը դիտում են որպես հերթական նախագիծ»։

«Ադրբեջանն ընդլայնում ու ամրապնդում է դիրքերը Ջերմուկի հատվածում». Դավիթ Գալստյան (լուսանկար)
5617:48
«ԱԺ-ում քպ-ն ստեղծեց «քննիչ հանձնաժողով»՝ ՀԱԵ հալածանքը շարունակելու նպատակով». Ռուբեն Մելիքյան
5817:18
«Բնակավայրերի ոչնչացումը, բնական պաշարների գերշահագործումը և կլիմայի փոփոխությունը սպառնում են կենդանական աշխարհին». Լևոն Ազիզյան
6716:36
«Flydubai-ի միջադեպը կազմակերպված էր՝ մեղքը Թեհրանի վրա բարդելու համար». Բաղայի
11116:07
«Նախատինքի կես խոսք իսկի չեն ասել զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են ձեռքը կրծքին դրած». Հակոբ Բադալյան
6815:36
Պայքարում են՝ ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
8015:00
«ԱԺ ընտրություններից առաջ սահմանագոտու բնակչությանը խաբեցին տանիքների ծածկը փոխելու ծրագրով, այն մնաց թղթի վրա». Ոսկան Սարգսյան
7614:12
«Մեռելի փող ուտող իշխանություններ». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7913:48