Վաղամեռիկ ամուսնու հիշատակին կառուցված Վանենիի կամուրջը Սանահինում

Մածնաբերդի Կյուրիկյան իշխաններից Աբաս Բ-ն 1185 թ-ին 12 տարեկան էր, երբ նրա հայրը՝ Կյուրիկե Գ իշխանը, մահանում է, և Աբասը, իր քրոջ խնամակալությամբ, դառնում է Մածնաբերդի իշխանը։ 17 տարեկանում Աբասն ամուսնանում է Զաքարե և Իվանե Զաքարյանների քրոջ՝ Նանա (Վանենի) Զաքարյանի հետ, սակայն երկու տարի անց 19-ամյա Աբասը մահանում է։ Ի հիշատակ երիատասարդ հասակում մահացած ամուսնու՝ Վանենին Դեբեդ գետի նեղ ու ժայռոտ մի հատվածում կառուցում է կամուրջ, որը պատմության մեջ մնացել է որպես Վանենիի կամ Սանահնի կամուրջ անունով։ 

Վանենիի կամուրջը միջնադարյան Հայաստանի ինժեներական մտքի լավագույն դրսևորումներից մեկն է։ Սրբատաշ բազալտից կառուցված կամրջի երկարությունը 60 մ է, միաթռիչք է և ունի օրիգինալ լուծում։ Գետի մի կողմում կամրջի կրունկը հենվում է ժայռին, մյուս կողմում՝ գետնին՝ այսպիսով ունենալով տարբեր հորիզոնների վրա գտնվող կրունկներ։ Ցածր կողմից բարձրացող 13 աստիճանների միջոցով երկու կողմերի անհավասարությունը կրճատվում է կենտրոնում։ Կամուրջը մի քանի անգամ ամրացվել է, այդ թվում Ալեքսանդ Թամանյանի նախաձեռնությամբ 1928 թվականին։ 2021 թվականին կամրջի պատերը մաքրվել են խոտածածկույթից։

«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
25613.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
26013.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
34212.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
34712.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
48710.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
67108.09.2026, 23:12
«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «օբյեկտ»». Սամվել դպիր Գրիգորյան
81607.09.2026, 08:42
Քարահան Թեփեում հայտնաբերվել է 11 հազար տարվա եզակի արձան (լուսանկար)
85206.09.2026, 22:36