Ուր է գնում Քրիստինե Գրիգորյանը, ով է ՄԻՊ-ի նոր թեկնածուն․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը նախօրեին հրաժարականի դիմում ներկայացրեց ԱԺ և չսպասելով, որ օրենքով նախատեսված մեկ շաբաթը լրանա, որպեսզի վերահաստատի իր դիմումը, հապճեպ հեռացավ ՄԻՊ գրասենյակից։ Լուր ստացանք, որ նա, հրաժեշտ տալով ՄԻՊ աշխատակազմին, հայտարարել է, որ նոր աշխատանքի առաջարկ է ստացել, ընդունել է այն և մեկնել Հայաստանից։ Լուրեր կան, որ նրան առաջարկվել է զբաղեցնել Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի պաշտոնը։
Ինչ վերաբերում է ՄԻՊ-ի թեկնածուին, ապա տեղեկացանք, որ իշխանությունների նոր թեկնածուն աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանն է։ Նրա կենսագրությունն ուսումնասիրելով՝ անտեղյակ անձին կթվա, թե լուրջ ճանապարհ անցած 40-ամյա կին է՝ արժանի այս բարձր պաշտոնին։ Իրականում՝ եթե կենսագրությունից հանես տարբեր դասընթացներին մասնակցությունը (Լոնդոնի Գլոբալ համալսարանի (UCL) Կրթության և դիսլեքսիայի միջազգային ինստիտուտի «Ընթերցանության և գրելու դժվարություններ ունեցող երեխաների աջակցության մեթոդներ» դասընթաց, Դեյվիսի համալսարանի «Աուտիստիկ սպեկտորի խանգարումներ» դասընթաց, մասնակցություն Ասիական զարգացման բանկի /ՀԱՀ Շարունակական կրթության բաժնի Կանանց ձեռներեցության, առաջնորդության և հաղորդակցության ծրագրին՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում և այլն), ինչպես նաև հասարակական գործունեությունը, տակը մնում է մեկ աշխատանքային փաստ՝ «Մոդամոնթ» հագուստի խանութների ցանցի մենեջերի պաշտոնը, որը նա զբաղեցրել է 2004-2020 թթ․։ 2020 թ․ մայիսի 15-ին նշանակվել է փոխնախարար»։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

«Չափազանց վտանգավոր է կարծել, թե ադրբեջանական ախորժակը հագեցել է»․ Վիտալի Մանգասարյան
1816:00
«Սեպտեմբերի 19-ինը պետք է հռչակվի համահայկական ազգային ամոթի օր»․ Արմեն Հովասափյան
4115:42
Թագուհի Ղազարյանը՝ «ԲՀԿ-ն տրանսգենդեր դաշինք է» արտահայտության վերաբերյալ (տեսանյութ)
5315:18
«Ոչ մեկն իրավունք չունի մեղադրելու արցախահայությանը»․ Անաստաս Իսրայելյան (տեսանյութ)
6114:48
««Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք սպառնալիքների առջև»․ Վարուժան Գեղամյան
6114:36
«Միջազգային բոլոր հարթակներում բարձրաձայնելու ենք արցախահայության իրավունքների հարցը»․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
6514:24
«Վերադարձի ճանապարհը սկսվում է ոչ թե հայտարարություններից, այլ Հայաստանի ու հայկական գործոնի ուժի վերականգնումից»․ Աբրահամ Գասպարյան
5514:18
«Նիկո՛լ, հերիք ա, ռադդ քաշի»․ Նարե Սոսե (տեսանյութ)
6913:54