Ցուցարարները փակել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ տանող ճանապարհը
![]() 365 Չորեքշաբթի, 25 հունվարի, 2023 թ., 13:20 Այսօր առավոտյան ժամը 7.30-ից մոտ հինգ տասնյակ քաջարանցիներ բողոքի ցույց են կազմակերպել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական շենքի առաջ։ Ցուցարարները նախ փակել էին կոմբինատ տանող ճանապարհը, թույլ չտալով, որ աշխատակիցները ավտոմեքենայով մտնեն տարածք, այնուհետև ոստիկանության հետ բանակցության արդյունքում ճանապարհը բացվեց։ Այս մասին հաղորդում է «Առավոտ»-ը: Բողոքավորները պահանջում են Քաջարանում ապրողներին տալ փոխհատուցում՝ առողջության վերականգնման համար, աշխատանքի ընդունել բանակից զորացրված երիտասարդներին, ինչպես նաև 2021թ. աշխատանքից ազատված քաջարանցիներին։ Հիշեցնենք, որ նրանք, ըստ շրջանառվող լուրերի՝ ազատվել էին քաղաքական դրդապատճառներով։ Ցուցարարների հետ հանդիպեց ԶՊՄԿ արհկոմի նախագահ Տիգրան Սարգսյանը, առաջարկելով հինգ հոգանոց պատվիրակություն կազմել և հանդիպել կոմբինատի տնօրինության հետ։ «Մենք չենք բարձրանա, առավոտը 7-ից այստեղ սառում ենք, թող տաք կաբինետներից իջնեն մեր հարցերին պատասխանեն»,- ասացին ցուցարարները։ «Սա քաղաքական պայքար չէ, մենք դեմ չենք կառավարությանը կամ որևէ քաղաքական պահանջ չենք դնում, մենք ուզում ենք մեր սոցիալական հարցերը լուծի կոմբինատի տնօրինությունը։ Պահանջները ներկայացրել էինք, արհամարհեցին, հիմա էլ քաղաքակիրթ ցույց ենք անում։ Հույս ունենք, որ այս անգամ չեն արհամարհի»,- նշեց ցույցի մասնակից, Քաջարանի բնակիչ Արմեն Մարտիրոսյանը։ Այս պահին ցուցարարները սպասում են և մտադիր են մինչև իրենց պահանջները չկատարվի՝ չդադարեցնեն ցույցը։ |

«Անհիմն «պատիժները» թեթևացնելը սկսել ենք ընկալել որպես «հաղթանակ»․ Նաիրա Կարապետյան
6202:06
«Օրենքը խախտելու հարցում աջակցությունը չի կարող անհետևանք մնալ»․ ԱՄՆ դեսպանատուն
10801:28
«Ալե՛ն Ռոբերտիչ, դու հո Պիեռ Ռիշա՞րը չես․ զսպի՛ր քո «քաղաքական լիբիդոն»․ Արեգ Սավգուլյան
14600:36
«Իրանի ԱԷԿ-ի շուրջ հարվածները կարող են հանգեցնել ռադիոլոգիական խոշոր վթարի»․ Գրոսի
17000:07
Վարչական և իրավական խոչընդոտների հետևանքով Էջմիածնում չի բացվում Թումո կենտրոն»․ Մայր Աթոռ (տեսանյութ)
88Երեկ, 23:54
«Միլիարդավոր դոլար վարկերով ծրագրեր են իրականացնում, սակայն դրանք տարիներով ձգձգվում են». Ոսկան Սարգսյան
132Երեկ, 23:06
«Եթե մեր պատմության մեջ Նիկոլը համադրելի օրինակ ունի՝ ակ-կոյունլուներն ու կարա-կոյունլուներն են». Սամվել Ֆարմանյան
128Երեկ, 22:42
Ամերիկա-իսրայելական կոալիցիան միաժամանակ հարվածներ է հասցրել Իրանի մի քանի միջուկային օբյեկտների
227Երեկ, 22:12
