«Էթնիկ պատկանելության պատճառով մարդկանց պատժի ենթարկելը ռազմական հանցագործություն է». Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ-ում
![]() 231 Չորեքշաբթի, 25 հունվարի, 2023 թ., 13:42 Հրապարակվել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի ելույթը Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ հարցով: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։ Ելույթում ասվել է․ «Պարո՛ն նախագահ, Ձեզ քաջ հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղն ավելի քան 40 օր է՝ պաշարված է Ադրբեջանի կողմից: Մեր կազմակերպությանն իր անդամակցության ամբողջ ընթացքում Ադրբեջանը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվել է քաղաքական բռնությամբ և պատերազմով՝ որպես պետական քաղաքականության գործիքներ և միջոցներ: Ադրբեջանի կառավարությունը շարունակաբար արմատական ռասիզմի և էթնիկ զտումների քաղաքականություն է վարել «այլոց» և հատկապես՝ հայերի դեմ: Ադրբեջանի պետական քաղաքականության մեկ այլ բնորոշ գիծն էլ Եվրոպա նավթի և գազի արտահանման ներուժի շահարկումն է՝ որպես իր եզակի առավելություն: Ուստի մեզնից յուրաքանչյուրը կարող է որոշել՝ նման քաղաքականությունը ֆաշի՞զմ է, ազգային ռադիկալի՞զմ, թե՞ պետական ահաբեկչություն: Այսօր կխնդրեի ձեզ մտորել երեք հիմնական ուղղություններով. 1. 120.000 մարդկանց պաշարման պետական քաղաքականությունը, նրանց դեմ ուժի կիրառման ամենօրյա սպառնալիքներով հանդերձ, իրականացվում է Եվրոպայի խորհրդի անդամի կողմից: Ադրբեջանի անպատիժ անդամակցությունը հանգեցրել է այս ավտորիտար ռեժիմի անպատժելիության զգացման ամրապնդմանը և մեր կազմակերպությունը վերածել հայ ժողովրդի դեմ իր ագրեսիվ քաղաքականությունը լեգիտիմացնող գործակալության: 2. Այս վեհաժողովում ներկայացված բազմաթիվ պետություններ ճանաչել են 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Լեռնային Ղարաբաղի պաշարումն այդ հանցագործության հաջորդ փուլն է: Ընդ որում, մարդկության դեմ այդ հանցագործությունը դեռևս ժխտվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Ադրբեջանի այս պետական հանցավոր քաղաքականությունը և որևէ ու երբևէ հնարավոր խաղաղ գործընթաց չպետք է խառնել իրար. մարդկանց էթնիկ պատկանելության պատճառով խմբային պատժի ենթարկելը ռազմական հանցագործություն է: Սա բանակցության հետ կապ չունի: Հետևաբար, սա չդատապարտելը հստակ նշանակում է աջակցել այս հանցագործության իրականացմանը, այլ ոչ թե ճանապարհ է թողնում դիվանագիտության համար: 3. Այն, ինչ այսօր կատարվում է Լեռնային Ղարաբաղում, սոսկ հումանիտար աղետ չէ: Դա այժմ ավելի մեծ խնդիր է, քան պարզապես հայ-ադրբեջանական խնդիրը, կամ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հարցը: Խոսքը Եվրոպայի քաղաքակրթական ինքնության մասին է: Այժմ խոսքը մի կողմից ժողովրդավարության, արժանապատվության և խաղաղության, իսկ մյուս կողմից՝ «էներգետիկ անվտանգության», ամոթի և ոտնահարումների միջև ընտրության մասին է: Պատմությունը մեզ հուշում է, թե որն է խայտառակ ընտրությունների գինը: Պարո՛ն նախագահ, ավարտելով խոսքս՝ թույլ տվեք ասել, որ Հարավային Կովկասի հայությունը, լինի Հայաստանում, կամ՝ այս օրերին շրջափակված Լեռնային Ղարաբաղում, դարեր շարունակ պայմաններ է ստեղծել ոչ միայն մեր՝ բնիկ ազգային մշակույթի և ինքնության պահպանման ու զարգացման համար, այլև այդ հարցերում օգնել է շատ այլ ազգերի: Չնայած մեր աշխարհագրական և ժողովրդագրական չափերին և շարունակական մարտահրավերներին՝ մենք շարունակելու ենք այս առաքելությունը՝ անկախ նրանից՝ դա ինչ-որ մեկին դո՞ւր է գալիս, թե՞ ոչ»,- նշվել է պատգամավորի ելույթում: |

ՔՊ-ն ողջ կազմով գրոհել է «Տիկտոկ» սոցիալական ցանցը․ «Հրապարակ»
009:18
Բացարձակ փոքրամասնության արշավանքը Հայ եկեղեցու դեմ. «Փաստ»
3309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
9108:24
«Իշխանությունը կրիմինալի հետ սերտաճում է, երբ քաղաքական և իրավական գործիքակազմերն սպառված են»․ Միհրան Հակոբյան
16303:06
««Տաբուրետկա», «թթվի քար» պատգամավորները չպիտի լինեն ԱԺ-ում»․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
286Երեկ, 22:30
«Եկեղեցու վրա վաղվա գրոհը բարբարոսական ուժերի համար ռազվեդկա է»․ Հովհաննես Իշխանյան
279Երեկ, 21:36
«Անտանելի էր տեսնել, թե բարձրաստիճան հոգևորականը ոնց էր աղերսում»․ Վահե Հովհաննիսյան
252Երեկ, 21:24
«Շարքային հավատացյալները դիմակայելո՞ւ են արդյոք այս ուրացողներին»․ Նաիրի Հոխիկյան
246Երեկ, 20:12
